Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1591-11.11.2003-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի հոդված 1 վերնագիրը եւ բովանդակությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ « Հոդված 1 - Օրենքի կարգավորման առարկան.

Սույն օրենքը սահմանում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի համակարգի կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը»:

Հոդված 2.  Օրենքում ավելացնել հետեւյալ վերնագրով եւ բովանդակությամբ:

Հոդված 21 ` « Հոդված 21 - ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին օրենսդրությունը

Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին օրենսդրությունը բաղկացած է Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004թ. հունվարի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Օրինագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է մանկապատանեկան սպորտի զարգացման, պետության կողմից մանուկների ու պատանիների ֆիզիկական դաստիարակության եւ առողջ ապրելակերպի համար համապատասխան պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ: Օրինագիծը մշակելիս օգտագործել ենք «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին » ՀՀ օրենքի, ինչպես նաեւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի համապատասխան կառույցների մշակած «Մանկապատանեկան սպորտի մասին» մոդելային օրենքի մի շարք դրույթներ:

Օրենսդրական նախաձեռնությունը նախապատրաստվել է ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ի.Զաքարյանի գլխավորած աշխատանքային խմբի հետ համատեղ: