Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-1591-11.11.2003-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի (26 հունիսի 2001 թվականի, ՀՕ-196) 1-ին հոդվածի վերնագիրը եւ բովանդակությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի համակարգի կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը:»:

Հոդված 2.   Օրենքում ավելացնել հետեւյալ վերնագրով եւ բովանդակությամբ 21 -րդ հոդված.

Հոդված 21 . «Հոդված 21 . Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին օրենսդրությունը

Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին օրենսդրությունը բաղկացած է Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից: