Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-796-11.12.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՍԿԻՉ ՆՇԱՆՆԵՐԻ (ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ) ՄԻՋՈՑՈՎ ՏԵՍԱՁԱՅՆԱՅԻՆ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԿՐԻՉՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. OՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

1.   Սույն օրենքը սահմանում է մշակույթի, գրականության, գիտության, արվեuտի բնագավառների uտեղծագործությունների հեղինակների, կատարողների, հնչյունագրեր արտադրողների, ֆիլմ արտադրողների, համակարգչային ծրագրեր եւ տվյալների բազաներ պատրաuտողների (այսուհետ՝ ստեղծագործողներ) իրենց ստեղծագործությունները, կատարումները ձայնագրված տեսաձայնային մագնիսական կրիչների (այսուհետ՝ սկավառակ) վրա պարտադիր դրոշմավորման ենթակա հսկիչ նշանների (այսուհետ` դրոշմապիտակ) տրամադրման, հաշվառման, օգտագործման եւ պահպանման կարգը ինչպես նաեւ սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը:

2.   Ստեղծագործության հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքի իրավատիրոջ եւ դրոշմավորման ենթակա սկավառակներ արտադրողի, ներմուծողի միջեւ ծագող այլ հարաբերությունները կարգավորվում են «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3.   Սկավառակների դրոշմապիտակներով դրոշմավորումը նպատակ ունի`

ա)  պաշտպանել մշակույթի, գրականության, գիտության, արվեuտի բնագավառների uտեղծագործությունների հեղինակների, կատարողների, հնչյունագրեր արտադրողների, ֆիլմ արտադրողների, համակարգչային ծրագրեր եւ տվյալների բազաներ պատրաuտողների հարակից իրավունքները

բ) սկավառակները կեղծումից պաշտպանելու միջոցով` պաշտպանել սպառողների շահերը,

գ)   տնտեսավարող սուբյեկտների համար` ապահովել արդարացի մրցակցային պայմաններ եւ ապրանքային նշանների լրացուցիչ պաշտպանվածություն,

դ)   ստեղծել լրացուցիչ պայմաններ` հարկային եկամուտների հավաքագրման եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության ապահովման համար:

ՀՈԴՎԱԾ 2. ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

1. Սույն օրենքի իմաստով դրոշմապիտակ է համարվում սահմանված չափ, ձեւ եւ կեղծումից բարձր պաշտպանվածության աստիճան ունեցող ինքնասոսնձվող, ծալքագծված փայլաթիթեղի մաս ունեցող դրոշմանիշը, որի վրա նշված ապրանքի համառոտ անվանումը, սերիան եւ հերթական համարը հնարավորություն են տալիս նույնականացնել դրանով դրոշմավորված սկավառակներ արտադրողին կամ ներմուծողին, ընդ որում ներմուծված եւ տեղում արտադրված սկավառակների դրոշմապիտակները տարբերվում են գույներով եւ համապատասխանաբար «տեղական», «ներմուծված» մակագրություններով:

2. Ինքնասոսնձվող դրոշմապիտակների դարձերեսին քսված սոսինձը եւ դրոշմապիտակի ծալքագծերը պետք է բացառեն դրանց անվնաս պոկելու եւ դրոշմապիտակի բազմակի oգտագործման հնարավորությունը: Դրոշմավորման ենթակա ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնաuված  եւ ամբողջական դրոշմապիտակ:

3. Դրոշմապիտակները համարվում են խիuտ հաշվառման փաuտաթղթեր եւ uահմանված կարգով հաշվառվում են ինչպեu հարկային եւ մաքuային մարմինների, այնպեu էլ այդ դրոշմապիտակները ձեռք բերող տնտեuավարող uուբյեկտների կողմից: Վերջիններu դրանց գծով վարում են առանձնացված հաշվառում` խիuտ հաշվառման փաuտաթղթերի համար oրենuդրությամբ uահմանված կարգով:

4. Եթե այլ բան չի բխում սույն օրենքից` դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն են կրում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող կազմակերպություններն (անկախ կազմակերպա-իրավական ձեւից եւ կարգավիճակից) ու ֆիզիկական անձինք  (այսուհետ` անձինք), Հայաստանի Հանրապետությունում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք:

ՀՈԴՎԱԾ 3. ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Պարտադիր դրոշմավորման ենթակա չեն մարդասիրական օգնության եւ բարեգործական շրջանակներում ներմուծվող եւ անհատույց բաշխման ենթակա` պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքները:

ՀՈԴՎԱԾ 4. ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

1. Հաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված սկավառակների վրա իրացման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է (բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի):

2. Հաստանի Հանրապետության տարածքում արտադրված եւ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված սկավառակի կամ դրա փաթեթավորման վրա պարտադիր կերպով պետք է հայերեն լեզվով նշված լինի ստեղծագործության անվանումը, արտադրող կամ ներմուծող անձի լրիվ անվանումը, հասցեն:

ՀՈԴՎԱԾ 5. ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՈՒՄԸ

1. Դրոշմապիտակները փակցվում են սկավառակի տուփի, փաթեթավորման այնպիսի հատվածում, որի նյութը ապահովում է դրոշմապիտակի առավել հուսալի փակցնումը: Կափարիչով տուփի դեպքում դրոշմապիտակը փակցվում է տուփի բացվող մասի վրա:

2. Նախորդ նմուշի դրոշմապիտակը կիրառությունից հանելու կապակցությամբ վերադրոշմավորման անհրաժեշտության դեպքում նոր նմուշի դրոշմանիշը փակցվում է տուփի կամ փաթեթավորման այն հատվածում, որտեղ դրոշմապիտակ փակցված չէ:

ՀՈԴՎԱԾ 6. ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ԱՐԺԵՔԸ, ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

1. Դրոշմապիտակների նմուշները (էսքիզները) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:

2. Յուրաքանչյուր տարում կիրառվող դրոշմապիտակների արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ելնելով դրանց արտադրության, պահպանության, օգտագործումից հանելու հետ կապված ծախսերից: Դրոշմապիտակների արժեքը /գինը/ յուրաքանչյուր տարվա համար սահմանվում է առնվազն դրա սկզբից մեկ ամիս առաջ: Մինչեւ սույն մասով սահմանված ժամկետը գին չսահմանվելու դեպքում տվյալ օրացույցային տարվում կիրառվում է դրոշմապիտակների նախորդ տարվա արժեքը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի սահմանած նմուշի դրոշմապիտակները կիրառության մեջ դրվում եւ կիրառությունից հանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Այդ դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների իրացման ժամկետը չի կարող պակաս լինել երկու տարուց` սկսած դրոշմապիտակները կիրառության մեջ դնելու պահից, կամ 6 ամիս` դրան հաջորդող նմուշի դրոշմապիտակները կիրառության մեջ դնելու պահից:

4. Կիրառությունից հանված դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրելի ժամկետից հետո կարող է իրականացվել անմիջական արտադրողի կամ անմիջական ներմուծողի կողմից ապրանքների նոր նմուշի դրոշմապիտակներով դրաշմավորված /հերթական թվով նմուշի դրոշմապիտակներով վերադրոշմավորված/ լինելու դեպքում:

ՀՈԴՎԱԾ 7. ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Դրոշմապիտակները տրամադրվում են հարկային մարմնի կողմից` դրոշմապիտակի ձեռք բերման հայտի /այսուհետ` հայտ/ հիման վրա: Դրոշմապիտակները տրամադրվում են սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում:

2. Դրոշմապիտակներ ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետությունում սկավառակներ արտադրող եւ Հայաստանի Հանրապետություն սկավառակներ ներմուծող անձինք հարկային մարմին են ներկայացնում.

ա) դրոշմապիտակների ձեռքբերման հայտ,

բ) դրոշմապիտակների ձեռքբերման համար պետական բյուջե վճարված գումարը հաստատող փաստաթղթի պատճենը,

գ) հաշվետվություն` նախկինում ձեռք բերված դրոշմապիտակների օգտագործման մասին,

դ) պայմանագիր` կնքված ստեղծագործությունների հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքի իրավատերերի հետ, որտեղ հստակ նշված է թողարկվելիք սկավառակների քանակը եւ ստեղծագործությունների հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքի իրավատերերին վճարվելիք գումարները:

3. Դրոշմապիտակների տրամադրման հայտը կարող է մերժվել սույն հոդվածի 2-րդ մասում նշված փաստաթղթերը ոչ լիարժեք ներկայացված լինելու դեպքում:

4. Սույն հոդվածով նախատեսված հայտի եւ հաշվետվության ձեւերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեն:

5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացվելու դեպքում դրոշմապիտակները անձանց տրամադրվում են 10 օրյա ժամկետում:

ՀՈԴՎԱԾ 8. ՎՆԱՍՎԱԾ ԵՎ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Դրոշմապիտակների ձեռքբերման համար պետական բյուջե վճարված գումարը համարվում է համախառն եկամուտից նվազեցման ենթակա ծախս, բացառությամբ այն դեպքերի, երբ ստացված դրոշմապիտակները չեն օգտագործվել եւ չեն վերադարձվել:

2. Ձեռք բերված եւ չօգտագործված դրոշմապիտակները վերադարձվում են հարկային մարմնին՝ համապատասխան արադրությունը կամ ներմուծումը դադարեցնելու դեպքում:

3. Վնասված դրոշմապիտակները վերադարձվում են հարկային մարմին՝ յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով՝ մինչեւ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

4. Չօգտագործված կամ վնասված դրոշմապիտակների վերադարձը սույն հոդվածով սահմանված ժամկետից ուշացնելու կամ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանած դեպքերում տարածքային հարկային տեսչությունների կողմից հետ չընդունվելու դեպքերում չվերադարձված կամ հետ չընդունված դրոշմապիտակների թվին, տեսակին համապատասխան հարկ վճարողի կողմից հաշվարկվում է, իսկ չհաշվարկվելու դեպքում՝ հարկային մարմնի կողմից առաջադրվում է շահույթահարկի (եկամտահարկի), իսկ անձը ԱԱՀ վճարող համարվելու դեպքում՝ նաեւ ավելացված արժեքի հարկի մասով հարկային պարտավորություն՝ ելնելով նախորդ կիսամյակում հարկ վճարողի նույն տեսակի ապրանքի համար կիրառված միջին գներից: Նախորդ կիսամյակում նույն տեսակի ապրանքի իրացումների բացակայության դեպքում սույն մասով սահմանված հարկային պարտավորությունները հաշվարկվում են ելնելով նախորդ կիսամյակում հարկ վճարող նույնանման ապրանքի համար կիրառված միջին գներից, իսկ նման իրացումների բացակայության դեպքում՝ համեմատելի հանգամանքներում այլ հարկ վճարողների կողմից կիրառված գներից:

5. Հարկ վճարողի կողմից վերադարձվող դրոշմապիտակները տարածքային հարկային տեսչությունների կողմից չի ընդունվում, եթե չեն պահպանվել հետեւյալ պայմանները՝

ա) դրոշմապիտակները պետք է փակցված լինեն առանձին էջերի վրա՝ առանց ծալքերի եւ անհարթությունների.

բ) պետք է տեսանելի լինի դրոշմապիտակների սերիան եւ դրա կենտրոնական մասը

գ) դրոշմապիտակի պատռված մասերը պետք է միացված լինեն.

դ) վերադարձվող դրոշմապիտակի մակերեսը (այդ թվում՝ հավաքված առանձին մասերից) պետք է կազմի իր սկզբնական չափի առնվազն 60 տոկոսը:

6. Արգելվում է դրոշմապիտաների օտարումը կամ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը) այլ անձանց, բացառությամբ «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով արտահանված դրոշմապիտակները օտարերկրյա պայմանադիր կողմին փոխանցելը:

7.  Դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման ենթակա՝ ներմուծվող սկավառակների դրոշմավորումը կարող է կատարվել նախքան այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելը, մաքսային հսկողության ներքո գտնվող տարածքներում (համապատասխան թույլատվության դեպքում՝ մաքսատան, կամ մաքսակետի տարածքում կամ մաքսային պահեստում): Հայաստանի Հանրապետությունում արտադրվող սկավառակների դրոշմավորումը իրականացվում է արտադրողի ընտրած տարածքում:

8. Դրոշմապիտակները կարող են տրամադրվել միայն Հայաստանի Հանրապետության գրանցված (հաշվառված) կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերին:

ՀՈԴՎԱԾ 9. ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ UՈՒՅՆ OՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Սույն օրենքով սահմանված դրույթները խախտելու համար կիրառվում են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցները:

ՀՈԴՎԱԾ 10. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Սույն օրենքով սահմանված դրոշմավորման կարգը չի տարածվում այն սկավառակների վրա՝

ՀՈԴՎԱԾ 11. OՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2010 թվականի հուլիսի 1-ից:

Հիմնավորում

«Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյա լ

Առաջարկվող օրենքի նախագծի նպատակն է պաշտպանել մշակույթի, գրականության, գիտության, արվեuտի բնագավառների uտեղծագործությունների հեղինակների, կատարողների, հնչյունագրեր արտադրողների, ֆիլմ արտադրողների, համակարգչային ծրագրեր եւ տվյալների բազաներ պատրաuտողների իրավունքները, սպառողների շահերը, տնտեսվարող սուբյեկտների համար` ապահովել արդարացի մրցակցային պայմաններ, ստեղծել լրացուցիչ պայմաններ` հարկային եկամուտների հավաքագրման եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության ապահովման համար:

Օրենքի նախագծով սահմանված մեխանիզմների պրակտիկ կիրառումը ապահովելու նպատակով միաժամանակ առաջարկվել է փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում: