Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-7961-11.12.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը  (այսուհետ` Oրենսգիրք)  լրացնել նոր 158.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 158.1. ԱՌԱՆՑ  ԻՐԱՎԱՏԻՐՈՋ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՆՐԱ  ԵՐԿԸ՝   ՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ,  ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԿՐԻՉԻ  ՎՐԱ ՁԱՅՆԱԳՐԵԼԸ  ՏԱՐԱԾԵԼԸ ԵՎ ՎԱՃԱՌԵԼԸ

1. Առանց հեղինակային իրավունքի  կամ հարակից իրավունքների իրավատիրոջ համաձայնության նրա երկը՝ շահույթ ստանալու նպատակով, մագնիսական կրիչի վրա ձայնագրելը, տարածելը  եւ վաճառելը`  պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

2. Նույն արարքը, որը կատարվել է մեկից ավելի անգամ`

պատժվում է  ազատազրկմամբ` մեկ տարի ժամկետով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի  208, 209, 210, 211-րդ հոդվածներում «Ակցիզային դրոշմանիշներ» բառերից  հետո լրացնել «եւ հսկիչ նշաններ (դրոշմապիտակներ)» բառերը:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2010թվականի հուլիսի 1-ից:

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունը երաշխավորում է ստեղծագործության հեղինակի իրավունքի պաշտպանվածությունը այն առումով, որ պաշտպանվելու է նրա ստեղծագործությունը ապօրինի օգտագործումից, միաժամանակ կբարձրանա մագնիսական սկավառակներ ձայնագրողների պատասխանատվությունը ապօրինի գործունեությամբ չզբաղվելու առումով: