Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-797-18.12.2009-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 7. Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ուդիակիզարանների շահագործման հետ կապված հարցերի պետական կարգավորումը

1. Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման հետ կապված հարցերի պետական կարգավորումը ներառում է`

1) բնագավառի պետական քաղաքականության ձեւավորումը.

2) գերեզմանատների տարածքների մոնիտորինգի անցկացումը.

3) գերեզմանատների զբաղեցրած հողերի իրավական հատուկ ռեժիմի եւ օգտագործման նկատմամբ սահմանափակումների սահմանումը.

4) գոյություն ունեցող գերեզմանատների հողերի օգտագործման հատակագծերի (սխեմաների) մշակման, դրանց սահմանների փոփոխման, նոր գերեզմանատների կազմակերպման  գործընթացների համակարգումը.

5) հուղարկավորությունների կազմակերպման հետ կապված հարցերը կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

6) հուղարկավորությունները, վրահուղարկավորությունները, վերահուղարկավորությունները  կազմակերպելու եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման գործընթացները` քաղաքաշինական, բնապահպանական եւ սանիտարական  նորմերի պահանջներին համապատասխան իրականացնելը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցերի պետական կարգավորումը իրականացվում է բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի միջոցով:

Հոդված 3. Օրենքը լրացնել 7.1, 7.2 եւ 7.3 հոդվածներով հետեւյալ բովանդակությամբ`

«Հոդված 7.1 Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ուդիակիզարանների շահագործման բնագավառում տարածքային կառավարման մարմինների իրավասությունները

Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում տարածքային կառավարման մարմինների իրավասություններն են`

1) պետական քաղաքականության ձեւավորմանը մասնակցելը.

2) հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների տարածքների օգտագործման, շահագործման ու պահպանման նկատմամբ վարչական հսկողություն իրականացնելը.

3) գերեզմանատների տարածքների մոնիտորինգին մասնակցելը.

4) նոր գերեզմանատների կազմակերպման,  գոյություն ունեցող գերեզմանատների սահմանները փոփոխելու եւ գերեզմանատների փակման վերաբերյալ բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնին առաջարկություններ ներկայացնելը:

Հոդված 7.2 Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ուդիակիզարանների շահագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները

1. Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունն են`

1) համայնքում առկա գերեզմանատների  եւ դիակիզարնների շահագործումը եւ պահպանումը քաղաքաշինական, բնապահպանական եւ սանիտարական նորմերի պահանջներին համապատասխան.

2) գերեզմանատներում գերեզմանատեղերի հաշվառման եւ թաղումների գրանցման մատյանի վարումը, գերեզմանի վկայականի տրամադրումը.

3) համայնքի վարչական տարածքում մահացած, հուղարկավորության կազմակերպման ստանձնողներ չունեցող քաղաքացիների հուղարկավորության կազմակերպումը.

4) գոյություն ունեցող գերեզմանատների հողերի օգտագործման հատակագծերի (սխեմաների) հաստատումը.

5) գերեզմանատների տարածքների մոնիտորինգին մասնակցելը եւ դրա հետ կապված անհրաժեշտ տեղեկատվությունը մոնիտորինգ իրականացնող մարմնին տրամադրելը.

6) նոր գերեզմանատների կազմակերպման համար հողամասերի հատկացնելը, գոյություն ունեցող գերեզմանատների սահմանները փոփոխելու եւ գերեզմանատների փակման վերաբերյալ տարածքային կառավարման մարմիններին առաջարկություններ ներկայացնելը:

 2. Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինները իրականացնում են սույն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վերապահված այլ լիազորություններ:

Հոդված 7.3 Գերեզմանատների տարածքների մոնիտորինգը

1. Գերեզմանատների տարածքների մոնիտորինգը (այսուհետ` մոնիտորինգ) գերեզմանատների տարածքների մշտապես իրականացվող դիտարկումների եւ ուսումնասիրությունների գործընթաց  է:

2. Մոնիտորինգի օբյեկտներն են Հայաստանի Հանրապետության տարածքում առկա բոլոր համայնքային եւ պետական գերեզմանատները (քաղաքացիական եւ զինվորական) եւ դրանց սանիտարական գոտիները:

3. Մոնիտորինգի նպատակն է` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման ուղղությամբ պետական վերահսկողության կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովումը, տվյալների միասնական համակարգված բազայի` վարչական վիճակագրական ռեգիստրի ստեղծումը ու վարումը:

4. Մոնիտորինգի խնդիրներն են`

1) ուսումնասիրությունների իրականացումը հետեւյալ ուղղություններով`

ա. գերեզմանատների սահմանների եւ սանիտարական գոտիների պահպանման.

բ. գերեզմանատների հողերի օգտագործման հատակագծերի (սխեմաների) կիրառման.

գ. գերեզմանատեղերի համար հատկացվող տարածքների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերին համապատասխանության ու գերեզմանատեղերի հաշվառման.

դ. նոր գերեզմանատների կազմակերպման եւ գործողների ընդլայնման համար հողատարածքների տրամադրման.

ե. գերեզմանատների զբաղեցրած հողերի իրավական հատուկ ռեժիմի եւ օգտագործման նկատմամբ սահմանափակումների սահմանման.

զ. գերեզմանատների շահագործման կանոնների պահպանման.

2) ուսումնասիրությունների արդյունքում խախտումների բացահայտումը ու բացասական գործընթացների հետեւանքների կանխարգելումը:

5. Մոնիտորինգը կազմակերպում եւ իր իրավասության սահմաններում իրականացնում է բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը:

6. Մոնիտորինգը իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:

7. Մոնիտորինգի իրականացման կարգը եւ մոնիտորինգ իրականացնողների իրավունքներն ու պարտականությունները uահմանում  է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում`

1. առաջին մասի 2-րդ պարբերությունից հանել «2 օրվա ընթացքում» բառերը:

2. երրորդ մասի 3-րդ պարբերությունում «կարգի» բառը փոխարինել «կամքի» բառով:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում`

1. Առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հուղարկավորությունը իրականացվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների կողմից տրված մահվան վկայականի հիման վրա:

Մահվան վկայականը տրվում է մահվան պատճառի մասին եզրակացություն տվող բժշկի տեղեկանքի, իսկ մահացածի մարմնի պարտադիր հերձման օրենսդրությամբ սահմանված դեպքերում` պաթալոգիաանատոմիական կենտրոնի կողմից անվճար տրված մահվան պատճառի եզրակացության հիման վրա:»

2. Երկրորդ մասի 3-րդ պարբերությունում «(բնօրինակի)» բառից հետո լրացնել «կամ գրանցամատյանում նախկինում կատարված գրանցումների» բառերը:

3. Երրորդ մասում «հանձնելու համար» բառերից հետո լրացնել «անվճար» բառը:

4. Ութերորդ մասը ճանաչել ուժը կորցրած:

5. Իներորդ մասում «վարչակազմին» բառը փոխարինել «տնօրինությանը» բառով»:

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 18. Հուղարկավորությունների կազմակերպումն իրականացնող մարմինները

«1. Հուղարկավորությունների կազմակերպումը` գերեզմանատեղերի տրամադրումը, դրանց հաշվառումը, գերեզմանատների պահպանումն ու շահագործումը իրականացնում է  համայնքի ղեկավարը:

2. Համայնքներում հուղարկավորության կազմակերպման համար օրենքով սահմանված կարգով կարող են ստեղծվել ոչ առեւտրային կազմակերպություններ:»

Հոդված 8. Օրենքի հոդված 19-ի 2-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Մասնավոր գերեզմանատներ կարող են կազմակերպվել` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»

Հոդված 9. Օրենքի հոդված 24-ի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 10. Օրենքը լրացնել 25.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ`

«Հոդված 25.1  Հուղարկավորությունների կազմակերպման բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվությունը

Սույն օրենքի պահանջները խախտող պաշտոնատար անձինք եւ քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:»

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի նիստի N36 արձանագրային որոշման 1-ին կետով հավանության արժանացած «Բնակչության հատուկ սպասարկման ծառայությունների համակարգի առողջացման, աշխատանքների թափանցիկության, դիակիզարանների ստեղծման միջոցառումների» ծրագրի 12-րդ կետի հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

«Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուժի մեջ մտնելուց հետո օրենքի դրույթների կատարման ուղղությամբ 2008 եւ 2009 թվականների ընթացքում  ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից` ՀՀ  մարզպետարանների հետ համատեղ, իրականացվել են ուսումնասիրություններ, որի արդյունքում ի հայտ են եկել կարգավորման ենթակա մի շարք խնդիրներ:

Մասնավորապես, հստակեցման կարիք ունեն`

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Առկա խնդիրների կարգավորման համար առաջարկվում է «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություններ եւ լրացումներ, մասնավորապես. օրենքի 4-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած, 7-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ ներառելով   բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները, օրենքը լրացնել նոր հոդվածներով տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման  մարմինների իրավասությունների, գերեզմանատների տարածքների մոնիտորինգը իրականացնելու, ինչպես նաեւ բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության վերաբերյալ:

2. Կարգավորման առարկան

Օրենքի նախագծի կարգավորման առարկան` հուղարկավորությունների կազմակերպման բնագավառում իրավահարաբերությունների կարգավորումն ու պետական վերահսկողության համար հիմքերի ստեղծումն է:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի կիրառման դեպքում ակնկալվում է կարգավորոել բնագավառում ներգրավված պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները, ստեղծելով հիմքեր օրենքի պահանջների խախտումների բացահայտման եւ բացասական գործընթացների հետեւանքների կանխարգելման համար: