Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասում «3 բանկային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «10» բանկային օրվա ընթացքում» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (2008 թ. դեկտեմբերի 26-ի թիվ ՀՕ 241-Ն) սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության ավիափոխադրողները եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված օտարերկրյա ավիափոխադրողների ներկայացուցչությունները ուղեւորների փոխադրման տոմսի մեջ ներառված պետական տուրքի գումարները պետական բյուջե են փոխանցում ոչ ուշ, քան փաստացի թռիչքի օրվան հաջորդող 3 բանկային օրվա ընթացքում:
Հաշվի առնելով, որ ժամանակի սղության պատճառով (3 բանկային օր) նշված կազմակերպությունների կողմից պետական տուրքի վճարումների ճիշտ եւ ժամանակին կատարումը կարող է դառնալ ռիսկային, նախագծով առաջարկվում է, որ Հայաստանի Հանրապետության ավիափոխադրողները եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված օտարերկրյա ավիափոխադրողների ներկայացուցչությունները ուղեւորների փոխադրման տոմսի մեջ ներառված պետական տուրքի գումարները պետական բյուջե փոխանցեն ոչ ուշ, քան փաստացի թռիչքի օրվան հաջորդող 10 բանկային օրվա ընթացքում: