Հոդված 1.
«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով.
2402 10 00011 | Սիգարներ` ծխախոտ պարունակող | ներքին արտադրանքի 1000 հատի համար
ներմուծվող ապրանքի 1000 հատի համար |
200000
450000 |
2402 90 00011 | սիգարներ այլ | ներքին արտադրանքի 1000 հատի համար
ներմուծվող ապրանքի 1000 հատի համար |
200000
450000 |
2402 10 00012 | սիգարելաներ` ծխախոտ պարունակող | ներքին արտադրանքի 1000 հատի համար
ներմուծվող ապրանքի 1000 հատի համար |
8000
11000 |
2402 90 00012 |
սիգարելաներ` այլ | ներքին արտադրանքի 1000 հատի համար
ներմուծվող ապրանքի 1000 հատի համար |
8000
11000 |
2402 20 90011 | սիգարետներ` ծխախոտ պարունակող ֆիլտրով | ներքին արտադրանքի 1000 հատի համար
ներմուծվող ապրանքի 1000 հատի համար |
2850
4000 |
2402 20 10011 | սիգարետներ մեխակ պարունակող ֆիլտրով | ներքին արտադրանքի 1000 հատի համար
ներմուծվող ապրանքի 1000 հատի համար |
2850
4000 |
2402 90 00013 | սիգարետներ` այլ ֆիլտրով | ներքին արտադրանքի 1000 հատի համար
ներմուծվող ապրանքի 1000 հատի համար |
2850
4000 |
2402 20 90012 | սիգարետներ` ծխախոտ պարունակող առանց ֆիլտրի | ներքին արտադրանքի 1000 հատի համար
ներմուծվող ապրանքի 1000 հատի համար |
1200
2350 |
2402 20 10012 | սիգարետներ` մեխակ պարունակող առանց ֆիլտրի | ներքին արտադրանքի 1000 հատի համար
ներմուծվող ապրանքի 1000 հատի համար |
1200
2350 |
2402 90 00014 | սիգարետներ` այլ առանց ֆիլտրի | ներքին արտադրանքի 1000 հատի համար
ներմուծվող ապրանքի 1000 հատի համար |
1200
2350 |
2710 11 | բենզին | 1 տոննա | 54000 |
2710 19 | դիզելային վառելիք | 1 տոննա | 1000 |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Հիմնավորում
«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Բենզինի եւ դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է`
ա) ծխախոտի արտադրանքի հարկման բնագավառում ստեղծված իրավիճակի փոփոխության անհրաժեշտությամբ: Չնայած այն հանգամանքին, որ 2009 թվականի հունվարի 30-ից ֆիլտրով ծխախոտի արտադրանքի համար սահմանված հաստատագրված վճարի չափը բարձրացվեց շուրջ 18 տոկոսով` ծխախոտի արտադրանքի ոլորտից հավաքագրվող եկամուտների ուղղությամբ կատարված վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ 2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին հարկային եկամուտների հաշվարկային մեծությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 216 մլն. դրամով: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող եւ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող-իրացվող ծխախոտի արտադրանքի ծավալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ծխախոտի արտադրանքի շուկան բնութագրվել է հետեւյալ կառուցվածքային տեղաշարժերով. 2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ներքին շուկայի սպառման ծավալը նվազել է շուրջ 9.2 տոկոսով կամ շուրջ 415 մլն. հատիկով,
բ) բենզինի եւ դիզելային վառելիքի հարկման ներկայումս գործող հաստատագրված վճարների համակարգը արժեքային հիմքով հարկման ընդհանուր համակարգով (ակցիզային հարկով եւ ավելացված արժեքի հարկով) փոխարինման անհրաժեշտությամբ:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս ծխախոտի արտադրանքի հարկումն իրականացվում է «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Նախքան ծխախոտի արտադրանքի հարկման հաստատագրված վճարների դրույքաչափերը վերանայելը ներմուծվող եւ տեղական արտադրության ֆիլտրով ծխախոտի արտադրանքի 1000 հատիկի համար սահմանված դրույքաչափերի տարբերությունը 1500 դրամ էր, իսկ դրույքաչափերի վերանայումից հետո այն հասցվեց 1750 դրամի: Խնդիրը կայանում է նրանում, որ`
ա) նման տարբերությունը չի նպաստում պետական եկամուտների անհրաժեշտ մակարդակի հավաքագրմանը,
բ) հաստատագրված վճարներով հարկման գործող համակարգը հարկման արդարության տեսանկյունից հիմնավոր չէ:
Ներկայումս բենզինի եւ դիզելային վառելիքի հարկումը նույնպես իրականացվում է հարկման հաստատագրված վճարների համակարգով:
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերով առաջարկվում է`
ա) ծխախոտի արտադրանքի հարկման հաստատագրված վճարների համակարգը փոխարինել արժեքային հիմքով ավելացված արժեքի հարկով հարկման համակարգով` զուգահեռաբար սահմանելով ակցիզային հարկի հաստատագրված դրույքաչափ: Ընդ որում, առաջարկվում է ներմուծվող եւ տեղական արտադրության ծխախոտի արտադրանքի 1000 հատիկի համար ակցիզային հարկի դրույքաչափերը սահմանել 1150 դրամ տարբերությամբ (համապատասխանաբար` 4000 եւ 2850 դրամ, իսկ ավելացված արժեքի հարկը եւս հաշվի առնելու պարագայում, տարբերությունը կկազմի մինչեւ 1500 դրամ` կախված ծխախոտի արտադրանքի գնից)` դրանով իսկ կրճատելով հարկման դրույքաչափերի միջեւ առկա տարբերությունը: Միաժամանակ, առաջարկվում է ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ապրանքախմբի համար (Սիգարներ, ծայրը կտրած սիգարներ, սիգարելլաներ (բարակ սիգարներ) եւ սիգարետներ` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով) ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը սահմանել 0 տոկոս: Բացի այդ, նախատեսվում է, որ ծխախոտի արտադրանքի իրացման հետագա ամբողջ շղթան ենթարկվելու է հարկման:
բ) բենզինի եւ դիզելային վառելիքի հարկման հաստատագրված վճարների համակարգը փոխարինել արժեքային հիմքով ավելացված արժեքի հարկով հարկման համակարգով` զուգահեռաբար սահմանելով ակցիզային հարկի հաստատագրված դրույքաչափ:
Ծխախոտի արտադրանքի եւ վառելիքի հարկման հաստատագրված վճարների համակարգի` հարկման ընդհանուր համակարգով փոխարինումը` կոնկրետ ժամկետներով, ամրագրված է նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արժույթի Միջազգային Հիմնադրամի միջեւ կնքված հուշագրերում: Մասնավորապես, նշյալ հուշագրերով սահմանված է, որ հարկման համակարգերի փոխարինմանն ուղղված օրենսդրական նախագծերը Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի քննարկմանը պետք է ներկայացվեն մինչեւ 2009 թվականի ավարտը, իսկ նախագծերը պետք է ուժի մեջ մտնեն 2011 թվականի հունվարի 1-ից:
2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է`
ա) անցում կատարել հարկման առավել արդարացի` արժեքային համակարգի,
ա) բարելավել ծխախոտի արտադրանքի ոլորտից պետական բյուջե հավաքագրվող հարկային եկամուտների մակարդակը (ակնկալվում է մինչեւ 3 մլրդ. դրամի հարկային եկամուտների աճ` 2009 թվականի եկամուտների կանխատեսվող հաշվարկային մեծության համեմատությամբ),
բ) հարկման այլընտրանքային համակարգերից աստիճանական անցում ապահովել դեպի հարկման ընդհանուր համակարգ: