Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-800-29.12.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 5-ի ընտրական օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ  մասի 6-րդ կետում, 101-րդ հոդվածի 1-ին  մասի 4-րդ կետում, 108-րդ հոդվածի 2-րդ  մասի 5-րդ կետում, 123-րդ հոդվածի 5-րդ  մասի 4-րդ կետում եւ 138.8.-րդ հոդվածի 4-րդ  մասի 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին 2007թ. դեկտեմբերի 18-ի  ՀՕ-300 օրենքի ընդունմամբ, որի համաձայն 2009 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» 2001 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-212 օրենքը: