Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի (2002 թվականի նոյեմբերի 6-ի, ՀՕ-456-Ն) 65 հոդվածի առաջին մասում «մեկ տարվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչեւ 2004 թվականի հուլիսի 1-ը» բառերով.
Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման
ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 65 հոդվածի առաջին մասով սահմանվում է, որ մինչեւ 2003թ. դեկտեմբերի 21-ը ընդերքօգտագործողները պարտավոր են վերագրանցել ընդերքօգտագործման իրավունք սահմանող փաստաթղթերը` դրանք համապատասխանացնելով օրենսգրքի պահանջներին: Լիցենզիաների վերաձեւակերպման պահանջ պարունակում է նաեւ «Ընդերքն օգտական հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76 հոդվածը: «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակն է միեւնույն ժամկետը սահմանել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով եւ «Ընդերքն օգտական հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքով նախատեսվող միեւնույն գործընթացի համար:
Վերոհիշյալ նկատառումներով ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանված ժամկետի (2003թ. դեկտեմբերի 21) լրանալով սպասվելիք բարդություններից խուսափելու նպատակով «Ընդերքն օգտական հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը անհետաձգելի համարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով ներկայացվող օրենքի ընդունումը համարվում է անհետաձգելի: