Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-519-20.01.2009,28.04.2009-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի1997, ՀՕ-107) 2-րդ հոդվածի 2-րդ մասի «գույքահարկի եւ հողի հարկի» բառերը փոխարինել «տեղական հարկերի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի «իրականացնում է հարկային տեuչությունը» բառերը փոխարինել «օրենքով սահմանված դեպքերում իրականացնում են հարկային օրենսդրության կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական լիազորված մարմինը եւ տեղական ինքնակառավարման մարմինները:»:

Հոդված 3.   Օրենքի 12-րդ հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հայաստանի Հանրապետությունում հարկերի տեսակներն են`

ա) պետական հարկեր.

- շահութահարկ,

- եկամտահարկ,

- ակցիզային հարկ,

- ավելացված արժեքի հարկ,

Oրենքով կարող են uահմանվել վերոհիշյալ հարկատեuակներին փոխարինող հաuտատագրված վճարներ:

բ) տեղական հարկեր.

- գույքահարկ,

- հողի հարկ,

- հյուրանոցային հարկ,

- վաճառքի հարկ,

- անավարտ շինարարության (կամ ոչ պատշաճ պահպանված անշարժ գույքի) հարկ,

- գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի հարկ,

- կառուցապատման նշանակության հողատարածքների ոչ նպատակային օգտագործման հարկ,

- համայնքի սեփականություն համարվող օբյեկտների վրա գովազդ տեղադրելու հարկ,

- տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկ,

- հանրային տարածքների զբաղեցման հարկ»:

Պետական եւ տեղական հարկերի հարկային վարչարարությունն իրականացվում է համապատասխանաբար հարկային օրենսդրության կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական լիազորված մարմնի եւ համայնքի հարկային ստորաբաժանումների (այս օրենքի շրջանակներում հարկային տեսչություններ արտահայտությունը, տեղական հարկերի մասով, դիտարկվում է` որպես համայնքի հարկային ստորաբաժանումներ) կողմից:

Պետական եւ տեղական հարկերի հարկային վարչարարությունը սահմանվում է սույն օրենքով: Պետական եւ տեղական հարկերի հարկային վարչարարության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան հարկերի մասին օրենքներով:»:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր II.1 գլխով`

«Գլուխ II.1 . ՏԵՂԱԿԱՆ ՀԱՐԿԵՐ

Հոդված 13.1. Տեղական հարկերի տեսակները սահմանվում են սույն օրենքով: Տեղական հարկերի առանձնահատկությունները սահմանվում են յուրաքանչյուր հարկատեսակի մասին օրենքով: Տեղական հարկերը, որպես եկամուտ, ամբողջությամբ ամրագրվում են այն համայնքի բյուջե, որի վարչական տարածքում այն ձեւավորվում է:

Հոդված 13.2. Տեղական հարկերից հողի հարկի եւ գույքահարկի կիրառումը յուրաքանչյուր համայնքում պարտադիր է:

Յուրաքանչյուր համայնքում մյուս տեղական հարկերի կիրառումը եւ դրույքաչափերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին:

Հոդված13.3. Տեղական հարկատեսակների մասին օրենքներով սահմանվում են տեղական հարկերի դրույքաչափերի նվազագույն եւ առավելագույն սահմանները: Համայնքի ավագանին համայնքի ղեկավարի ներկայացմամբ, օրենքով սահմանված կարգով, հաստատում է տեղական հարկերի դրույքաչափերը:

Հոդված 13.4. Տեղական հարկերի տեսակների եւ դրույքաչափերի սահմանումը, ինչպես նաեւ հարկային վարչարարությունը տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորությունն է: Տեղական հարկերի հարկային վարչարարությունը ներառում է` հարկային բազաների վարումը, հարկերի գումարների հաշվարկումը, գանձումը, գրանցումը եւ վերահսկումը:

Հոդված 13.5. Համայնքը կարող է օրենքով սահմանված կարգով գնահատել եւ վերագնահատել օբյեկտի հարկման ենթակա բազան, իսկ անհամապատասխանության դեպքում արդյունքները ներկայացնել գնահատում եւ վերագնահատում իրականացնող լիազոր մարմնին կամ վիճարկել դատական կարգով:

Հոդված 13.6. Կառավարությունը կամ տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող սահմանել տեղական հարկերի հարկային արտոնություններ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Հոդված 13.7. Տեղական հարկեր վճարողների իրավունքներն ու պարտավորությունները եւ հարկային օրենսդրության խախտումներն ու դրանցից բխող հետեւանքները սահմանվում են սույն օրենքով, իսկ առանձնահատկությունները յուրաքանչյուր հարկի մասին օրենքով: Հարկային օրենսդրության խախտումներից բխող վեճերը օրենքով սահմանված դեպքերում լուծվում են դատական կարգով:

Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «իրավունք ունի» բառերը փոխարինել` «ու տեղական ինքնակառավարման մարմինները իրավունք ունեն» բառերով:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 46-րդ հոդվածով`

«Հոդված 46. Համայնքը, տեղական հարկի յուրաքանչյուր տեսակ, կարող է կիրարկել այդ հարկի մասին օրենքի ընդունումից հետո հաջորդ տարվա սկզբից:»:

Հոդված 7. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՐԿԵՐԻ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի թիվ 380-Ա որոշմամբ ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով նախատեսված դրույթների իրականացմամբ, ինչպես նաեւ` Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած «Հայաստանի Հանրապետությունում տեղական հարկերի մասին» հայեցակարգից բխող միջոցառումների իրականացմամբ:

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ:

Վերոգրյալ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը կհանգեցնի տեղական նոր հարկատեսակների ներմուծմանը, համայնքային բյուջեների եկամտային մասն ապահովող հարկատեսակների հավաքագրման  մեխանիզմների կատարելագործմանը: Արդյունքում կունենանք համայնքային բյուջեների եկամտային մասի շարունակական աճ: