Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասի «գույքահարկի եւ հողի հարկի» բառերը փոխարինել «տեղական հարկերի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածը «իրականացնում է հարկային տեuչությունը» բառերից հետո լրացնել «, իսկ օրենքով սահմանված դեպքերում` տեղական ինքնակառավարման մարմինը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 12. Հայաստանի Հանրապետությունում հարկատեսակներն են`
ա) պետական հարկերը`
- շահութահարկ,
- եկամտահարկ,
- ակցիզային հարկ,
- ավելացված արժեքի հարկ:
Oրենքով կարող են uահմանվել վերոհիշյալ հարկատեuակներին փոխարինող հաuտատագրված վճարներ կամ արտոնագրային վճարներ.
բ) տեղական հարկերը,
- գույքահարկ,
- հողի հարկ,
- հյուրանոցային հարկ,
- տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկ:
Այլ օրենքներով կարող են uահմանվել այլ տեղական հարկատեսակներ:
Պետական եւ տեղական հարկերի հարկային վարչարարությունն իրականացվում է համապատասխանաբար հարկային օրենսդրության կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական լիազորված մարմնի եւ համայնքի հարկային ստորաբաժանումների կողմից:
Պետական եւ տեղական հարկերի հարկային վարչարարությունը սահմանվում է սույն օրենքով: Պետական եւ տեղական հարկերի հարկային վարչարարության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան հարկերի մասին օրենքներով:»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր գլխով`
«Գլուխ II.1 ՏԵՂԱԿԱՆ ՀԱՐԿԵՐ
Հոդված 13.1. Տեղական հարկերի առանձնահատկությունները սահմանվում են յուրաքանչյուր հարկատեսակի մասին օրենքով: Տեղական հարկերը, որպես եկամուտ, ամբողջությամբ ամրագրվում են այն համայնքի բյուջե, որի վարչական տարածքում դրանք ձեւավորվում են:
Հոդված 13.2. Տեղական հարկերից հողի հարկի եւ գույքահարկի կիրառումը յուրաքանչյուր համայնքում պարտադիր է:
Յուրաքանչյուր համայնքում մյուս տեղական հարկերի կիրառումը եւ դրույքաչափերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին:
Հոդված 13.3. Տեղական հարկատեսակների մասին (բացառությամբ հողի հարկի եւ գույքահարկի) օրենքներով սահմանվում են տեղական հարկերի դրույքաչափերի նվազագույն եւ առավելագույն սահմանները: Համայնքի ավագանին համայնքի ղեկավարի ներկայացմամբ, օրենքով սահմանված կարգով, հաստատում է տեղական հարկերի դրույքաչափերը:
Հոդված 13.4. Տեղական հարկատեսակների եւ դրույքաչափերի սահմանումը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերահսկվող եկամուտների հաշվառումը, վճարումների ընդունումը (այդ թվում` ժամկետանց պարտավորությունների հավաքագրումը) եւ վճարման նկատմամբ հuկողությունը, ինչպես նաեւ հարկային վարչարարությունը տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորություններն են:
Հոդված 13.5. Տեղական ինքնակառավարման մարմինները կարող են օրենքով սահմանված կարգով գնահատել եւ վերագնահատել անշարժ գույք հանդիսացող հարկվող օբյեկտի հարկման ենթակա բազան, իսկ անհամապատասխանության դեպքում արդյունքները ներկայացնել գնահատում եւ վերագնահատում իրականացնող լիազոր մարմին կամ վիճարկել դատական կարգով:
Հոդված 13.6. Տեղական հարկեր վճարողների իրավունքները, պարտավորություններն ու պատասխանատվությունը սահմանվում են սույն օրենքով, իսկ դրանց առանձնահատկությունները` յուրաքանչյուր հարկատեսակի մասին օրենքով: Հարկային օրենսդրության խախտումներից բխող վեճերը լուծվում են դատական կարգով:»:
Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերահuկվող եկամուտներ են համարվում տեղական հարկերի, դրանց նկատմամբ oրենքով uահմանված կարգով հաշվարկվող տույժերի եւ տուգանքների ամբողջությունը, որոնց հաշվառումը, վճարումների ընդունումը (այդ թվում` ժամկետանց պարտավորությունների հավաքագրումը) եւ վճարման նկատմամբ հuկողությունն oրենքով վերապահված է տեղական ինքնակառավարման մարմնին:»:
Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածը «հարկային տեսչություն» բառից հետո լրացնել «կամ տեղական ինքնակառավարման մարմին» բառերով:
Հոդված 7. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը «հարկային տեսչությունն» բառից հետո, իսկ 2-րդ մասի եւ առաջին եւ երկրորդ նախադասությունները «հարկային մարմինը» բառերից հետո լրացնել «կամ տեղական ինքնակառավարման մարմինը» բառերով:
Հոդված 8. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 46-րդ հոդվածով`
«Հոդված 46. Տեղական ինքնակառավարման մարմինները կարող են կիրարկել տեղական հարկի յուրաքանչյուր տեսակ այդ հարկի մասին օրենքի ընդունումից հետո` հաջորդ տարվա սկզբից:»:
Հոդված 9.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: