Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի 28.1-ին հոդվածի 1.1-ին կետի`
1) «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ `
«ա) տեղական հարկերից`
- հողի հարկ` համայնքի վարչական տարածքում գտնվող հողի համար,
- գույքահարկ` համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար,
- հյուրանոցային հարկ,
- տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկ»:
2) «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: