Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5192-20.01.2009,28.04.2009-ՏՏ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀO-337 oրենքի (այuուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 18-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«18) օրենքով սահմանված դեպքերում սահմանում է տեղական հարկերի, տուրքերի եւ վճարների տեսակներն ու դրույքաչափերը.»:

Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածի`

1)  առաջին մասի 2-րդ կետը փոխարինել հետեւյալ բովանդակությամբ նոր կետերով`

« 2) տեղական հարկերի, տուրքերի եւ վճարների օրենքով սահմանված տեսակներն ու դրույքաչափերը uահմանելու վերաբերյալ որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաuտատմանը.

2.1) oրենքով uահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի եւ վճարների, համայնքի վարչական uահմաններում գտնվող համայնքային եւ պետական uեփականություն համարվող հողերի, համայնքի uեփականություն համարվող գույքի վարձավճարների գանձումն ու վերահuկումը.

2.2) տեղական հարկերը, տուրքերը եւ վճարները չվճարող անձանց նկատմամբ, oրենքով uահմանված կարգով, կիրառում է համապատաuխան միջոցներ: »:

2) երկրորդ մասը հանել:

Հոդված 3. Օրենքի 57-րդ հոդվածի`

1)   «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ա) տեղական հարկերից`

- հողի հարկ` համայնքի վարչական տարածքում գտնվող հողի համար,

- գույքահարկ` համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար,

- հյուրանոցային հարկ,

- տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկ:

2)   1-ին կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի «Հողի հարկի, գույքահարկի, տեղական» բառերը փոխարինել «Տեղական հարկերի,» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: