Հոդված 1. «Ընդերքն օգտական հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-440-Ն, այսուհետ` օրենք) 43-րդ հոդվածում «2003» թիվը փոխարինել «2004» թվով:
Հոդված 2. Օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասում «մեկ տարի» բառերը փոխարինել «տասնչորս ամիս» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում 2003 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: