Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում «քաղաքային համայնքի (այսուհետ` Դիլիջան քաղաք)» բառերը փոխարինել «համայնքի Դիլիջան քաղաքային բնակավայրի (այսուհետ` Դիլիջան քաղաքային բնակավայր» բառերով, իսկ «Դիլիջան քաղաքի» բառերը` «Դիլիջան համայնքի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետի «քաղաքի» բառը փոխարինել «համայնքի» բառով.
2) 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերում «Դիլիջանի» բառը փոխարինել «Տարածքի» բառով, իսկ նույն մասի 3-րդ կետից «Տարածքի» բառը հանել:
Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 1-3-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) Տարածք` Դիլիջան քաղաքային բնակավայրի եւ հարակից տարածքներ.
2) Դիլիջան քաղաքային բնակավայր` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքային բնակավայրի վարչական տարածք.
3) Հարակից տարածքներ` Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք, Ճերմակավան, Գեղատափ գյուղական բնակավայրերի վարչական եւ «Դիլիջան» ազգային պարկի տարածքներ.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) Դիլիջան համայնք` «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 2-ի 2.10-րդ բաժնի 3-րդ կետով սահմանված վարչատարածքային միավոր.».
3) 6-րդ կետի եւ ամբողջ տեքստի «Դիլիջանի քաղաքապետին» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Դիլիջան համայնքի ղեկավարին» բառերով:
Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում «քաղաքի» բառը փոխարինել «քաղաքային բնակավայրի» բառերով:
Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետում եւ 3-րդ գլխի վերնագրում «Դիլիջան քաղաքի» բառերը փոխարինել «Դիլիջանի» բառով:
Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածում`
1) վերնագրի «Քաղաքաշինական» բառը փոխարինել «Դիլիջանի քաղաքաշինական» բառերով.
2) 1-ին մասի «քաղաքի» բառը փոխարինել «համայնքի բնակավայրերի» բառերով, իսկ «Դիլիջան քաղաքում» բառերը` «Տարածքում» բառով.
3) 2-րդ մասի «Դիլիջանի ավագանին» բառերը փոխարինել «Դիլիջան համայնքի ավագանին» բառերով, իսկ «ունենա» բառը` «ունի» բառով.
4) 6-րդ մասի «Դիլիջան քաղաքի» բառերը փոխարինել «Դիլիջան համայնքի» բառերով.
5) 7-րդ մասի «քաղաքապետին» բառը փոխարինել «Դիլիջան համայնքի ղեկավարին» բառերով:
Հոդված 8. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 1-ին եւ 3-րդ կետերի «Դիլիջան քաղաքի» եւ «նախագծի» բառերը համապատասխանաբար փոխարինել «Դիլիջան համայնքի բնակավայրերի» եւ «նախագծերի» բառերով, իսկ նույն մասի 1-ին կետի «Դիլիջան քաղաքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի» բառերը` «գլխավոր հատակագծերի» բառերով.
2) 4-րդ կետի «Դիլիջան քաղաքը» բառերը փոխարինել «Դիլիջան համայնքը» բառերով:
Հոդված 9. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում «քաղաքում» բառը փոխարինել «համայնքում» բառով:
Հոդված 10. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) վերնագրի, 1-3-րդ մասերի «քաղաքի» բառն իր բոլոր հոլովաձեւերով համապատասխանաբար փոխարինել «քաղաքային բնակավայրի» բառերով.
2) 4-րդ մասը «Քաղաքաշինական» բառից առաջ լրացնել «Տարածքում» բառով.
3) 5-րդ մասի «Դիլիջանի ավագանին» բառերը փոխարինել «Դիլիջան համայնքի ավագանին» բառերով.
4) 7-րդ մասից «քաղաքային» բառը հանել:
Հոդված 11. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «Տարածքի համապատասխան համայնքի» բառերը փոխարինել «Համայնքի» բառով, իսկ «համապատասխան համայնքի վարչական տարածքում իրականացված» բառերը` «Տարածքում» բառով:
Հոդված 12. Օրենքի 12-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «քաղաքի վարչական» բառերը փոխարինել «քաղաքային բնակավայրի» բառերով, իսկ նույն մասի եւ 9-րդ մասի 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի (բնակավայրի)» բառերը` «Դիլիջան քաղաքային բնակավայրի» բառերով.
2) 9-րդ մասի 2-րդ կետի «Դիլիջանի» բառը փոխարինել «Դիլիջան քաղաքային բնակավայրի» բառերով, իսկ նույն մասի 3-րդ կետի «Տարածքի այլ համայնքների» բառերը` «Դիլիջան համայնքի գյուղական բնակավայրերի» բառերով:
Հոդված 13. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Դիլիջան համայնքի գյուղական բնակավայրերում Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը: