Հոդված 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգությության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժը» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«ժը) իրականացնում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: