Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի (այսուհետեւ` Օրենք) 20-րդ հոդվածի «ժա» կետը «բանկերի» բառից հետո լրացնել «, իսկ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում` նաեւ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների Բյուրոյի (այսուհետեւ Բյուրո)» բառերով:
Հոդված 2. Օրենքը լրացնել 38.1-րդ հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 38.1. Բյուրոյի վարկավորումը
1. Կենտրոնական բանկը «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով կարող է վարկեր տրամադրել Բյուրոյին:»:
Հոդված 3. Օրենքի 39.1-րո հոդվածում՝
1) 1-ին մասը «այլ անձանց» բառերից հետո լրացնել «եւ Բյուրոյի» բառերով:
2) 5-րդ մասը «վերաապահովագրական ընկերություններում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ Բյուրոյում» բառերով:
3) 6-րդ մասը «վերաապահովագրական ընկերություններում» բառերից հետո լրացնել « Բյուրոյում, » բառերով:
4) 7-րդ մասը «վերաապահովագրական ընկերություն» բառերից հետո լրացնել « եւ Բյուրո» բառերով:
Հոդված 4. Օրենքի 39.5 հոդվածի 6-րդ մասը «վերաապահովագրական ընկերության», «վերաապահովագրական ընկերությունը», «վերաապահովագրական ընկերությունում» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «, Բյուրոյի», «, Բյուրոն» եւ «, Բյուրոյում » բառերով:
Հոդված 5. Օրենքի 39.10 հոդվածում՝
1) վերնագիրը «ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ» բառերից հետո լրացնել «, ԲՅՈՒՐՈՅԻ» բառով.
2) 1-ին, 2-րդ մասերը եւ 3-րդ մասի «ը» ենթակետը «վերաապահովագրական ընկերության» բառերից հետո լրացնել «, Բյուրոյի» բառերով.
3) 3-րդ մասը «հետեւյալ պայմանները` բառերից հետո լրացնել «(կիրառելիության դեպքում)» բառերով եւ «ը» ենթակետ «վերաապահովագրական ընկերության» բառերից հետո լրացնել «Բյուրոյի» բառով:
Հոդված 6. Օրենքի 39.12 հոդվածում՝
1) 3-րդ մասը «վերաապահովագրական ընկերությունը» եւ «վերաապահովագրական ընկերության» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «, Բյուրոն » եւ «, Բյուրոյի» բառերով:
2) 4-րդ մասը «վերաապահովագրական ընկերության» բառերից հետո լրացնել «, Բյուրոյի» բառով:
Հոդված 7. Օրենքի 39.13 հոդվածը «վերաապահովագրական ընկերության» բառերից հետո լրացնել «, Բյուրոյի» բառով:
Հոդված 8. Օրենքի 39.14 հոդվածը «վերաապահովագրական ընկերության» բառերից հետո լրացնել «, Բյուրոյի» բառով:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: