Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5225-26.01.2009,02.02.2010-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի (այսուհետեւ` Օրենք) 20-րդ հոդվածի «ժա» կետը «բանկերի» բառից հետո լրացնել «, իսկ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում` նաեւ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների Բյուրոյի (այսուհետեւ Բյուրո)» բառերով:

Հոդված 2. Օրենքը լրացնել 38.1-րդ հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 38.1. Բյուրոյի վարկավորումը

1. Կենտրոնական բանկը «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով կարող է վարկեր տրամադրել Բյուրոյին:»:

Հոդված 3. Օրենքի 39.1-րո  հոդվածում՝

1) 1-ին մասը «այլ անձանց» բառերից հետո լրացնել «եւ  Բյուրոյի» բառերով:

2) 5-րդ մասը «վերաապահովագրական ընկերություններում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ Բյուրոյում» բառերով:

3) 6-րդ մասը «վերաապահովագրական ընկերություններում» բառերից հետո լրացնել « Բյուրոյում, » բառերով:

4) 7-րդ մասը «վերաապահովագրական ընկերություն» բառերից հետո լրացնել « եւ Բյուրո» բառերով:

Հոդված 4.  Օրենքի 39.5 հոդվածի 6-րդ մասը «վերաապահովագրական ընկերության», «վերաապահովագրական ընկերությունը», «վերաապահովագրական ընկերությունում» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «, Բյուրոյի», «, Բյուրոն» եւ «,  Բյուրոյում » բառերով:

Հոդված 5. Օրենքի 39.10 հոդվածում՝

1) վերնագիրը «ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ» բառերից հետո լրացնել «, ԲՅՈՒՐՈՅԻ» բառով.

2) 1-ին, 2-րդ մասերը եւ 3-րդ մասի «ը» ենթակետը «վերաապահովագրական ընկերության» բառերից հետո լրացնել «, Բյուրոյի»  բառերով.

3) 3-րդ մասը «հետեւյալ պայմանները` բառերից հետո լրացնել «(կիրառելիության դեպքում)» բառերով եւ «ը» ենթակետ «վերաապահովագրական ընկերության» բառերից հետո լրացնել «Բյուրոյի» բառով:

Հոդված 6. Օրենքի 39.12 հոդվածում՝

1) 3-րդ մասը «վերաապահովագրական ընկերությունը» եւ «վերաապահովագրական ընկերության» բառերից հետո լրացնել  համապատասխանաբար «, Բյուրոն » եւ «, Բյուրոյի» բառերով:

2) 4-րդ մասը «վերաապահովագրական ընկերության» բառերից  հետո լրացնել «, Բյուրոյի» բառով:

Հոդված 7. Օրենքի 39.13 հոդվածը «վերաապահովագրական ընկերության» բառերից  հետո լրացնել «, Բյուրոյի» բառով:

Հոդված 8. Օրենքի 39.14 հոդվածը «վերաապահովագրական ընկերության» բառերից  հետո լրացնել «, Բյուրոյի» բառով:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: