Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի (այսուհետ` Օրենք) 20-րդ հոդվածի «ժա» կետը «բանկերի» բառից հետո լրացնել «, իսկ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում` նաեւ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների Բյուրոյի (այսուհետ` Բյուրո)» բառերով:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 38.1-րդ հոդվածով.
«Հոդված 38.1. Բյուրոյի վարկավորումը
Կենտրոնական բանկը «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով կարող է վարկեր տրամադրել Բյուրոյին:»:
Հոդված 3. Օրենքի 39.1-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «այլ անձանց» բառերից հետո լրացնել «եւ Բյուրոյի» բառերով.
2) 5-րդ մասը «վերաապահովագրական ընկերություններում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ Բյուրոյում» բառերով.
3) 6-րդ մասը «վերաապահովագրական ընկերություններում,» բառերից հետո լրացնել «Բյուրոյում, » բառով.
4) 7-րդ մասը «վերաապահովագրական ընկերություն» բառերից հետո լրացնել «եւ Բյուրո» բառերով:
Հոդված 4. Օրենքի 39.5-րդ հոդվածի 6-րդ մասը «վերաապահովագրական ընկերության», «վերաապահովագրական ընկերությունը», «վերաապահովագրական ընկերությունում» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «, Բյուրոյի», «, Բյուրոն» եւ «, Բյուրոյում» բառերով:
Հոդված 5. Օրենքի 39.10-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «վերաապահովագրական ընկերության» բառերից հետո լրացնել «, Բյուրոյի» բառով.
2) 1-ին, 2-րդ մասերը եւ 3-րդ մասի «ը» ենթակետը «վերաապահովագրական ընկերության» բառերից հետո լրացնել «, Բյուրոյի» բառով.
3) 3-րդ մասը «հետեւյալ պայմանները» բառերից հետո լրացնել «(կիրառելիության դեպքում)» բառերով, իսկ «ը» ենթակետը «վերաապահովագրական ընկերության» բառերից հետո` «, Բյուրոյի» բառով:
Հոդված 6. Օրենքի 39.12-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը «վերաապահովագրական ընկերությունը» եւ «վերաապահովագրական ընկերության» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «, Բյուրոն » եւ «, Բյուրոյի» բառերով.
2) 4-րդ մասը «վերաապահովագրական ընկերության» բառերից հետո լրացնել «, Բյուրոյի» բառով:
Հոդված 7. Օրենքի 39.13-րդ հոդվածը «վերաապահովագրական ընկերության» բառերից հետո լրացնել «, Բյուրոյի» բառով:
Հոդված 8. Օրենքի 39.14-րդ հոդվածը «վերաապահովագրական ընկերության» բառերից հետո լրացնել «, Բյուրոյի» բառով:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: