Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5226-26.01.2009,02.02.2010-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում «երրորդ» բառը փոխարինել «իրենց կողմից փոխադրվող» բառերով:

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» ենթակետը «ներկայացումը» բառից հետո լրացնել «եւ օրենքով սահմանված կարգով դրանց օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրությունը» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: