Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀO-195-Ն օրենքի 30-րդ հոդվածը լրացնել 4-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.
«4) Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների բյուրոյի գործունեությունը կարգավորող օրենքներով եւ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում եւ կարգով Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների բյուրոյի կողմից Երաշխավորման ֆոնդի միջոցների կառավարման վրա:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: