Armenian ARMSCII Armenian
Կ-52214-29.01.2010,02.02.2010-ՖՎ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի uեպտեմբերի 30-ի ՀO-155 oրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 36.4-րդ հոդվածով.

«Հոդված 36.4. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Բյուրոյի կողմից շահութահարկի վճարման առանձնահատկությունները

1. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Բյուրոն ազատվում է շահութահարկի վճարումից այդ օրենքի համաձայն Բյուրոյի կազմում ստեղծված Երաշխավորման ֆոնդին (այսուհետ` Երաշխավորման ֆոնդ) կատարվող բոլոր վճարների, ինչպես նաեւ Երաշխավորման ֆոնդի օգտին ստացված բոլոր այլ գումարների մասով, ներառյալ` այն եկամուտների մաuով, որոնք uտացվել են Երաշխավորման ֆոնդի միջոցներից կատարված ներդրումներից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: