Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-809-02.02.2010-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 10-ի թիվ ՀՕ-160–Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 35-րդ հոդվածի 6-րդ մասի «համաձայն տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի» բառերը փոխարինել «ոչ պակաս միջին մանկավարժական աշխատավարձի 50 տոկոսի չափով» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թ. հունվարի մեկից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԻ

Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  սահմանամերձ, բարձր լեռնային եւ լեռնային բնակավայրերի ուսուցիչների  սոցիալական վիճակի  բարելավման անհրաժեշտությամբ: