Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-813-05.02.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի 50-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքերի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ սահմանադրական դատարանի 2007թ. ապրիլի 8-ի, ապրիլի 11-ի, 2008թ. նոյեմբերի 25-ի եւ 2009թ. հուլիսի 28-ի ՍԴՈ-690, 691, 765 եւ 818 որոշումներին համապատասխան ՀՀ ԱԺ-ն փոփոխություններ է կատարել ՀՀ քաղ. դատ. օր. 233-րդ հոդվածի 2-րդ մասում եւ ՀՀ քր. դատ. օր. 414.2-րդ հոդվածի 1-ին մասում: Այդ փոփոխություններով վերացվել են վճռաբեկ բողոքն առանց պատճառաբանության վերադարձնելու բոլոր հիմքերը, սահմանվել է, որ եւ§ քաղաքացիական, եւ§ քրեական գործերով վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի որոշումը բոլոր դեպքերում պետք է լինի պատճառաբանված:

Սույն օրինագիծը կոչված է վերացնելու մեկ կողմից` ՀՀ քաղ. դատ. օր. եւ ՀՀ քր. դատ. օր., իսկ մյուս կողմից` ՀՀ դատական օրենսգրքերի միջեւ եղած անհամապատասխանությունները: