Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 189.2-րդ հոդվածի «վեցապատիկից մինչեւ տասներկուապատիկի չափով» բառերը փոխարինել «ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով » բառերով, «տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով» բառերը` «հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսունապատիկի չափով » բառերով, վերջին պարբերության «տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով» բառերը` «հարյուրքսանապատիկից մինչեւ հարյուրհիսունապատիկի չափով » բառերով, «քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով» բառերը` «երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով » բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 189.3-րդ հոդվածի «հնգապատիկից մինչեւ տասնապատիկի չափով» բառերը փոխարինել «հիսնապատիկից մինչեւ ութսունապատիկի չափով » բառերով, «տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով» բառերը` «հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով » բառերով, վերջին պարբերության «տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով» բառերը` «երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով » բառերով, «քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով» բառերը` «երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով » բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 189.4-րդ հոդվածի «հնգապատիկից մինչեւ տասնապատիկի չափով» բառերը փոխարինել «հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով » բառերով, «ութապատիկից մինչեւ տասնհինգապատիկի չափով» բառերը` «ութսունապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով » բառերով, «տասնապատիկից մինչեւ տասնհինգապատիկի չափով» բառերը` «հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով » բառերով, «տասնհինգապատիկից մինչեւ քսանհինգապատիկի չափով» բառերը` «հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով » բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 189.5-րդ հոդվածի «տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով» բառերը փոխարինել «հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով » բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 189.6-րդ հոդվածի «տասնապատիկից մինչեւ քսանհինգապատիկի չափով» բառերը փոխարինել «հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով
» բառերով, «հնգապատիկից մինչեւ տասնապատիկի չափով» բառերը` «ութսունապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով
» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: