Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8181-08.02.2010-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 10.1-րդ բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10.1 ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌ
 
1.Փոստային կապի ծառայությունների, բացառությամբ բաժանորդագրված պարբերականների առաքման ԿՄ Բ Ա - - - - -
2. Բաժանորդագրված պարբերականների առաքում ԿՄ Բ Ա - - - - -
3. Սուրհանդակային կապի, բացի պետական սուրհանդակային կապի եւ պետական հատուկ կապի ծառայությունների մատուցում ԿՄ Բ Ա  - - - - - »

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: