Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 11-րդ բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«11. ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌ
Փոստային կապի գործունեություն |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հոդված 3. Անցումային դրույթներ
Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 11-րդ բաժնով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի համար նախկինում տրամադրված լիցենզիաները ենթակա են վերաձեւակերպման` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 3-ամսյա ժամկետում:
Սույն հոդվածով սահմանված ժամկետում լիցենցիայի վերաձեւակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձեւակերպման համար նախատեսված պետական տուրքը չի գանձվում: Սույն հոդվածով սահմանված ժամկետում լիցենզիաները չվերաձեւակերպելու դեպքում լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիաների գործողությունը: