Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-8182-08.02.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածում 9.1-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9.1. ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌ
 
9.1.1 փոստային կապի ծառայությունների, բացառությամբ բաժանորդագրված պարբերականների առաքման համար` տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով
9.1.2. բաժանորդագրված պարբերականների առաքման համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով
9.1.3 սուրհանդակային կապի, բացի պետական սուրհանդակային կապի  եւ հատուկ կապի ծառայությունների մատուցման համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի

1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) . «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» N 870-Ն որոշման 92-րդ  կետի հանձնարարականի կատարման ապահովմամբ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի բնագավառում գործունեության իրավական հիմքերի կատարելագործման հետ` հաշվի առնելով փոստային կապի ոլորտի  զարգացման ժամանակակից միտումները, փոստային կապի ծառայությունների մատուցման շուկայի զարգացումը, սուրհանդակային կապի ծառայությունը, որպես փոստային կապի տեսակի ընդգրկման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ փոստային կապի բնագավառի իրավական կարգավորման միջազգային փորձը` մասնավորապես ԵՄ երկրների փորձը, ինչպես նաեւ նշված օրենքի ընդունումը բխում է նաեւ ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի կողմից 2005թ. նոյեմբերի 18-ին ընդունված «Փոստային գործունեության մասին» մոդելային օրենքից:

1.1 կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները .

Ներկայացվող նախագծով առաջարկվում է փոստային կապի ծառայությունների մատուցման շուկայում հարաբերությունների կարգավորման նոր մոդել, որի համաձայն փոստային կապի ծառայությունները բաժանվում են փոստային կապ եւ սուրհանդակային կապ ծառայությունների, ինչպես նաեւ առաջարկվում է մատուցվող ծառայությունների ցանկում ավելացում` սուրհանդակային կապի ծառայությունների եւ մաքսային բրոկերի ծառայությունների մասով:

1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները .

Ներկայացված նախագծով առաջարկվում է ընդգրկել սուրհանդակային կապի ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, բացառությամբ պետական սուրհանդակային կապի եւ հատուկ կապի ծառայությունների հետ կապված հարաբերությունների, ինչպես նաեւ բացառել գործող օրենքում առկա ոչ հստակ ձեւակերպումներ ԵՄ երկրների փորձի հիման վրա:

2. Կարգավորման առարկան .

Ներկայացվող նախագծի կարգավորման առարկա է հանդիսանում փոստային կապի եւ սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման կարգավորումը, ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանությունը, շուկայական հարաբերությունների ներկա փուլի կարգավորումը, ինչպես մատուցվող ծառայությունների ցանկի ընդլայնումը, այնպես էլ դրանց որակի բարձրացումը:

Միաժամանակ, սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման լիցենզավորումը հնարավորություն կտա ոլորտում ներգրավել լրացուցիչ մասնավոր ներդրումներ եւ ապահովել այդ տեսակի ծառայությունների շուկայում առողջ եւ հավասար մրցակցություն:

Բարդ ընթացակարգով լիցենզիայի տրամադրումը պայմանավորված է բնագավառի առանձնահատկու՟թյուններով եւ այն հանգամանքով, որ այդ գործունեության իրականացման համար սույն օրենքի նախագծով սահմանվում են պարտադիր պայմաններ եւ դրանց պահպանման նկատմամբ իրականացվում է օրենքով սահմանված կարգով հսկողություն:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը .

Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ նախատեսվում է փոստային կապի բնագավառում հակամենաշնորհային  քաղաքականության եւ հավասար մրցակցության ապահովում, մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, ծառայություններից օգտվողների լայն զանգվածների համար հասանելիության ապահովում, փոստային կապի բնագավառի բարելավում` հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, ինչպես նաեւ փոստային կապի ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործում եւ համապատասխանեցում Եվրոպական երկրներում գործող փոստային ոլորտի օրենսդրական դաշտին:

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի վերաբերյալ

1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) . «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» N 870-Ն որոշման 92-րդ  կետի հանձնարարականի կատարման ապահովմամբ եւ «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ:

1.1 կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները . «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ներկայացնելու հետ խնդիր առաջացավ համապատասխան փոփոխություններ կատարել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները . Ներկայացված նախագծով առաջարկվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 101-րդ բաժինը շարադրել նոր խմբագրությամբ, որի համաձայն նախատեսվում է սուրհանդակային կապի ծառայությունների մատուցումը եւ բաժանորդագրված պարբերականների առաքումը տարանջատել փոստային կապի ծառայությունների մատուցումից:

2. Կարգավորման առարկան . Ներկայացվող նախագծի կարգավորման առարկա է հանդիսանում սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման գործունեության կարգավորումը, ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանության նպաստումը, շուկայական հարաբերությունների ներկա փուլի կարգավորումը եւ ծառայությունների որակի բարձրացումը:

Բարդ ընթացակարգով լիցենզիայի տրամադրումը պայմանավորված է բնագավառի առանձնահատկու՟թյուններով եւ այն հանգամանքով, որ այդ գործունեության իրականացման համար «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանվում են պարտադիր պահանջներ եւ պայմաններ եւ դրանց պահպանման նկատմամբ իրականացվում է օրենքով սահմանված կարգով հսկողություն:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը . Սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման եւ բաժանորդագրված պարբերականների առաքման  գործունեության լիցենզավորումը հնարավորություն կտա բնագավառում ներգրավել լրացուցիչ ներդրումներ եւ ապահովել այդ տեսակի ծառայությունների շուկայում առողջ եւ հավասար մրցակցություն, ինչպես նաեւ ստեղծել համապատասխան ենթակառուցվածք՝ հասարակության շահերը պաշտպանելու եւ կարիքները բավարարելու  համար:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի վերաբերյալ

1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) . «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» N 870-Ն որոշման 92-րդ  կետի հանձնարարականի կատարման ապահովմամբ եւ «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ու «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունմամբ:

1.1 կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները . «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը ներկայացնելու հետ խնդիր առաջացավ համապատասխան փոփոխություններ կատարել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները . Ներկայացված նախագծով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 91 կետով նախատեսված փոստային կապի բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար պետական տուրքի դրույքաչափերը սահմանել` փոստային կապի ծառայությունների, բացառությամբ բաժանորդագրված պարբերականների առաքման եւ դրամական միջոցների փոստային փոխադրությունների մատուցման համար` տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով, ինչպես նաեւ տարանջատելով սուրհանդակային կապի ծառայությունները եւ բաժանորդագրված պարբերականների առաքումը փոստային կապի ծառայություններից` սուրհանդակային կապի, բացի պետական սուրհանդակային կապի եւ հատուկ կապի ծառայությունների մատուցման համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով եւ բաժանորդագրված պարբերականների առաքման համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով:

2. Կարգավորման առարկան . Ներկայացվող նախագծի կարգավորման առակա է հանդիսանում փոստային կապի բնագավառում պետական տուրքի նոր դրույքաչափերի սահմանումը` տարանջատելով սուրհանդակային կապի եւ բաժանորդագրված պարբերականների առաքման ծառայությունները փոստային կապի ծառայություններից:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը . «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ նախատեսվում է  փոստային կապի բնագավառում հակամենաշնորհային  քաղաքականության եւ հավասար մրցակցության ապահովում, մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, ծառայություններից օգտվողների լայն զանգվածների համար հասանելիության ապահովում, ինչպես նաեւ նախագծով նախատեսված գործառույթների իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կավելանան եկամուտները: