Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածում 9.1-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9.1. ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌ
9.1.1 փոստային կապի ծառայությունների, բացառությամբ բաժանորդագրված պարբերականների առաքման համար` տարեկան | բազային տուրքի 5000-ապատիկի չափով |
9.1.2. բաժանորդագրված պարբերականների առաքման համար` տարեկան | բազային տուրքի 200-ապատիկի չափով |
9.1.3 սուրհանդակային կապի, բացի պետական սուրհանդակային կապի եւ հատուկ կապի ծառայությունների մատուցման համար` տարեկան | բազային տուրքի 500-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: