Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (6 հուլիսի 2000 թվականի ՀՕ-83) 235-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալխմբագրությամբ.
«3.Սույն հոդ՟վա՟ծով սահ՟ման՟ված կար՟գով ապ՟րանք՟նե՟րի ի՟րաց՟ման դեպ՟քում՝ ապրանքների նկատմամբ տնօրինման իրավունքներ ունեցող անձի ցանկությամբ պետք է ի՟րաց՟վեն աճուր՟դա՟յին կար՟գով կամ ուղղակի վաճառքով, վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված հատուկ իրացման կետում:
Ապրանքների ուղղակի վաճառքի դեպում դրանց իրացման գները որոշվում են մաքսային մարմինների կողմից եւ համաձայնեցվում ապրանքներ տեղափոխող անձի կամ նրա կողմից լիազորված անձի հետ: Ընդ որում, ապրանքների իրացման գնե՟րը չեն կա՟րող էա՟կա՟նո՟րեն ցածր լի՟նել այդ ապ՟րանք՟նե՟րի հա՟մար Հայաս՟տա՟նի Հան՟րա՟պե՟տու՟թյու՟նում գոր՟ծող ման՟րա՟ծախգնե՟րից՝ հաշ՟վի առ՟նե՟լովդրանց պահ՟պան՟՟վա՟ծու՟թյան աստիճանը»:
Հոդված 2. 235-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ պարբերությամբ.
«Իրացման կետում ապրանքների պահպանման, իրացման նախապատրաստմանեւ վաճառքի կազմակերման ծախսերը կատարվում են ապրանքների վաճառքից գոյացած գումարների 5տոկոսիհաշվին»:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտության մասին
ՀՀ մաքսային օրենսգրքի 235-րդ հոդվածում փոփոխություն կատարելը պայմանավորված է մաքսային մարմիններին պատասխանատու պահպանության հանձնված եւ մաքսային հսկողության ներքո պահպանվող, մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող շուտ փչացող ապրանքները, դրանց նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձի համաձայնությամբ իրացնելու անհրաժեշտությամբ: Օրենքի փոփոխությամբ հնարավորություն կտրվի շուտ փչացող ապարնքներն առանց աճուրդ կազմակերպելու հետ կապված ձգձգումների, դրանց նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձի համաձայնության դեպքում արագ իրացնել, որը կնպաստի օրենքով սահմանված վճարների գանձման արագացմանը, ինչպես նաեւ կնվազեցնի ապրանքների փչացման հետեւանքովգործարարների վնաս կրելու ռիսկը: