Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18911 եւ 18912 հոդվածներով.
«Հոդված 18911 . Մշակութային ծառայությունների գովազդին ներկայացվող պահանջները խախտելը
Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից մշակութային ծառայությունների գովազդին ներկայացվող պահանջների խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։
Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից գովազդի բոլոր (հեռուստառադիո, էլեկտրոնային, տպագիր կամ արտաքին) միջոցներում համերգային կատարումների ձայնային առանձնահատկությունների (կենդանի կատարում կամ որեւէ տեսակի ձայնագրվածքի (ֆոնոգրամա)) օգտագործման մասին չնշելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։
Սույն հոդվածի երկրորդ մասում նշված խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո 6 ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով։
Հոդված 18912 . Մշակութային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերի կողմից գովազդի միջոցներով հայտարարված համերգային կատարումների ձայնային առանձնահատկությունները խախտելը
Մշակութային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերի կողմից համերգային կատարումների ժամանակ գովազդի բոլոր միջոցներով հայտարարված կենդանի կատարման փոխարեն ձայնագրվածքի (ֆոնոգրամա) օգտագործումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով»:
Հոդված 2. Օրենսգրքի 2191 -րդ հոդվածի 2-րդ մասի «եւ 16916 -րդ» բառերը փոխարինել «16916 -րդ, 18911 -րդ եւ 18912 -րդ» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Տեղեկանք-հիմնավորում
«Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին «Սպառողների իրավունքների պաշտպանության մաստի» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբեարյալ
«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 1996թ.: Այն կարգավորում է ՀՀ-ում գովազդի ստեղծման եւ տարածման իրավական հիմքերը, անհրաժեշտ պայմաններ է ապահովում հասարակության, գովազդ սպառողների եւ արտադրողների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար:
Օրենքը սահմանում է նաեւ գովազդի նկատմամբ ընդհանուր պահանջները` հստակեցնելով ապրանքների առանձին տեսակների` ալկոհոլային խմիչքների, ծխախոտի, դեղամիջոցների, մանկական սննդի, բուժտեխնիկայի, զենքի եւ զինամթերքի, վիճակախաղի գովազդի առանձնահատկությունները:
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն (ՀՕ-197) ընդունվել է 2001 թվականի հունիսի 26-ին:
Օրենքը կարգավորում է ՀՀ-ում սպառողների եւ արտադրողների միջեւ ապրանքների եւ ծառայությունների մատուցման ժամանակ ծագող հարաբերությունները, ապահովում սպառողների շահերի պետական եւ հասարակական պաշտպանության իրավական մեխանիզմները: Այն սահմանում է նաեւ ապրանքների (աշխատանքներ, ծառայություններ) մատուցման ժամանակ կատարողի կողմից անհրաժեշտ եւ ստույգ տեղեկատվություն ապահովելու պարտականությունը, ինչն անհրաժեշտ նախապայման է սպառողների կողմից պատշաճ որակի ապրանքներ եւ ծառայություններ ձեռք բերելու համար:
Այսօր մեր հանրային կյանքում մեծաթիվ են մշակութային ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք իրականացնում են թատերահամերգային, մասսայական միջոցառումների, փառատոների, համերգների, հյուրախաղերի կազմակերպման աշխատանքներ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջիններս հիմնականում խուսափում են անհրաժեշտ եւ ստույգ տեղեկություններ փոխանցել համերգային կատարումների ձայնային առանձնահատկությունների մասին (կենդանի կատարում կամ ֆոնոգրամա): Ոչ կենդանի կատարմամբ համերգները եւ այդ մասին համապատասխան տեղեկատվության բացակայությունը շահեկան չեն թե սպարողների իրավունքների շահերի պաշտպանության, թե կատարողական արվեստում արդար մրցակցության ապահովման տեսանկյունից:
«Գովազդի մասին» ՀՀ օրենքում ապրանքների առանձին տեսակների շարքում մշակութային գովազդի ընդհանուր պահանջների ու առանձնահատկությունների ամրագրումը, ինչպես նաեւ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ապրանքների մասին պարտադիր տեղեկատվության ցանկում ֆոնոգրամայի/ձայնագրության կամ կենդանի կատարման մասին տեղեկատվության ամրագրումը կապահովի մշակութահամերգային ծառայության պատշաճությունն ու համապատասխանությունը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարվել են համապատասխան լրացումներ եւ փոփոխություն, որը թույլ կտա պատասխանատվության հնարավոր միջոցներ կիրառել սահմանված պահանջների խախտման պարագայում։
Օրենսդրական նախաձեռնությունը մշակելիս նկատի ենք ունեցել միջազգային իրավական փորձը: