Հոդված 1. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-197 օրենքի 11-րդ հոդվածի՝
1. 2-րդ մասը լրացնել նոր՝ ժ) կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«ժ)տեղեկատվություն՝ մշակութային ծառայությունների՝ թատերահամերգային, զանգվածային միջոցառումների, փառատոների, համերգային հյուրախաղերի ժամանակ կատարողների կողմից կենդանի կատարման կամ որեւէ տեսակի ձայնագրվածքի (ֆոնոգրամայի) օգտագործման մասին»։
2. 3-րդ մասի առաջին նախադասությունը «այլ եղանակներով» բառերից հետո լրացնել «ներառյալ գովազդի բոլոր միջոցները» բառերով։
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։