Armenian ARMSCII Armenian
Պ-758-09.11.2009,15.02.2010-ԳԿ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գովազդի մասին»  Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի 15-րդ հոդվածը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 14-րդ կետով.

«14. Մշակութային ծառայություններ մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (գովազդատուները) թատերահամերգային, զանգվածային միջոցառումների, փառատոների, համերգային հյուրախաղերի գովազդում, զանգվածային տեղեկատվության բոլոր`  հեռուստառադիո,  էլեկտրոնային, տպագիր կամ արտաքին  գովազդի  միջոցներում պարտադիր  տեղեկություններ պետք է նշեն  գովազդատուի, ձեռնարկի բովանդակության կամ ժանրային տեսակի, հեղինակի, մասնակիցների, վայրի, ժամանակի,  ինչպես նաեւ համերգային կատարումների ձայնային առանձնահատկությունների (կենդանի կատարում կամ որեւէ տեսակի ձայնագրվածքի (ֆոնոգրամայի)) օգտագործման մասին:

Կենդանի կատարման կամ ձայնագրվածքի մասին տեղեկատվության ծավալը, տարածքը կամ բովանդակությունը չպետք է լինեն գովազդի ողջ  ծավալի, տարածքի կամ բովանդակության 7% -ից պակաս:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: