Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (4 ապրիլի 1996 թվականի, ՀՕ-42) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Արտոնյալ պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք` քաղաքացիների կողմից առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում ստացված բժշկական ծառայությունների, դեղերի եւ/կամ բժշկական պարագաների դիմաց մասնակի փոխհատուցում պետական բյուջեի միջոցների հաշվին:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը «անվճար» բառերից հետո լրացնել «կամ արտոնյալ պայմաններում » բառերով:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը «անվճար» բառերից հետո լրացնել «կամ արտոնյալ պայմաններում» բառերով:
Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածը 4-րդ մասից հետո լրացնել նոր մասով` հետեւյալ բովանդակությամբ.
«Առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար եւ արտոնյալ պայմաններում բժշկական ծառայությունների, դեղերի եւ/կամ բժշկական պարագաների փոխհատուցման կարգը հաստատվում է կառավարության կողմից:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ oրը։