Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում` քաղաքացիների կողմից առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում ստացված բժշկական ծառայությունների, դեղերի եւ (կամ) բժշկական պարագաների դիմաց մասնակի փոխհատուցում պետական բյուջեի միջոցների հաշվին:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը «անվճար» բառից հետո լրացնել «կամ արտոնյալ պայմաններով» բառերով:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը «անվճար» բառից հետո լրացնել «կամ արտոնյալ պայմաններով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական ծառայությունների, դեղերի եւ (կամ) բժշկական պարագաների փոխհատուցման կարգը հաստատում է կառավարությունը:»:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ oրը։