Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 մայիսի 1993 թվականի, ՀՕ-57) 11-րդ հոդվածի 1-ին մասում.
ա) «անվճար» բառերից հետո լրացնել «կամ արտոնյալ պայմաններում» բառերով:
բ) հանել «պետական բժշկական հիմնարկներում» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ oրը։