Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասում «աշխատավարձի» բառը փոխարինել «կորցրած եկամտի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի «ա» կետը «նպաստը» բառից հետո լրացնել «եւ միանվագ դրամական օգնությունը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը «անդամներից մեկը» բառերից հետո լրացնել «ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը «ընթացքում» բառից հետո լրացնել «, եւ ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք» բառերով:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի «երրորդ եռամuյակի ընթացքում» բառերը փոխարինել «օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, եւ ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք» բառերով:
Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը «ընթացքում» բառից հետո լրացնել «, եւ ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք» բառերով:
Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի «ընտանեկան նպաստի համակարգում» բառերը փոխարինել «ընտանիքների անապահովության գնահատման համակարգում» բառերով:
Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«դ) ընտանեկան նպաuտ uտացողի կողմից ընտանեկան նպաuտի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաuտի տեղեկություններով փաuտաթղթեր ներկայացնելու դեպքում.».
2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ.1» կետով.
«դ.1) ընտանեկան նպաuտ uտացողի կողմից ընտանեկան նպաuտի չափի փոփոխություն առաջացնող` ընտանիքի եկամուտներում կամ ընտանիքի կազմում ու պայմաններում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ հավաuտի տեղեկություններով փաuտաթղթեր սույն օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում.».
3) 2-րդ մասի ««դ» կետի» բառերը փոխարինել ««դ» եւ դ.1» կետերի» բառերով:
Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«գ) տեղեկանք ընտանիքի գտնվելու վայրում (հասցեում, կացարանում) բնակչության պետական ռեգիստրում հաշվառված բոլոր անձանց մասին.».
2) 1-ին մասի «զ» կետը «մահացած երեխայի,» բառերից հետո լրացնել «մյուս երեխաների, չափահաս զավակների» բառերով.
3) 3.2-րդ մասը «որոշվում է» բառերից հետո լրացնել «տվյալ երեխայի ծննդյան օրվա դրությամբ`» բառերով, «չամուսնացած» բառից հետո` «չափահաս» բառով, նույն մասի «կնոջ» բառը փոխարինել «անձի» բառով:
Հոդված 10. Օրենքի 23-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ
«1. Մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ (այսուհետ` երեխայի խնամքի նպաստ) ստանալու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ` ծնող)` մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալը:».
2) 2-րդ մասի «հրամանն ուժի մեջ մտնելու ամuից» բառերը փոխարինել «(համատեղությամբ աշխատելու դեպքում` գործատուների, այսուհետ` գործատու) իրավական ակտում նշված ամսից» բառերով:
Հոդված 11. Օրենքի 24-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«գ) տեղեկանք ծնողի գտնվելու վայրում (հասցեում, կացարանում) բնակչության պետական ռեգիստրում մինչեւ 2 տարեկան երեխայի հաշվառված լինելու մասին.».
2) 1-ին մասի «դ» կետի «աշխատավայրից» բառը փոխարինել «գործատուից» բառով.
3) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ.1» կետով.
«դ.1) երեխայի խնամքի նպաստ ստացող ծնողին` իր կրտսեր հաջորդ (այսուհետ` կրտսեր) երեխայի համար երեխայի խնամքի նպաստ նշանակվելու դեպքում` տեղեկանք գործատուից` կրտսեր երեխայի ծննդյան կապակցությամբ ծնողին տրված, ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված, ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի մասին.».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Երեխայի խնամքի նպաստ ստացող ծնողի` կրտսեր երեխայի համար երեխայի խնամքի նպաստը նշանակվում է կրտսեր երեխայի ծննդյան կապակցությամբ ծնողին տրված, ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված, ժամանակավոր անաշխատունակության օրացուցային վերջին օրվա ամսվան հաջորդող ամսվա մեկից:».
5) 7-րդ մասի «տեղեկանք բնակության վայրից եւ աշխատավայրից» բառերը փոխարինել «սույն հոդվածի 1-ին մասի «գ» եւ «դ» կետերով նախատեսված տեղեկանքները» բառերով.
6) 10-րդ մասի «գ» կետի «աշխատանքի վերադառնալու» բառերը փոխարինել «աշխատելու» բառով.
7) 10-րդ մասի «զ» կետը «երեխայի» բառից հետո լրացնել «կամ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի» բառերով:
Հոդված 12. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասում «մեկ տարվա» բառերը փոխարինել «12 ամիսների» բառերով:
Հոդված 13.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: