ՀՈԴՎԱԾ 1. Հայաuտանի Հանրապետության աշխատանքային oրենuգրքի (2004 թվականի նոյեմբերի 9-ի) 173-րդ հոդվածի 1-ին մասի «, տատի, պապի կամ այլ հարազատի (այդ թվում` երեխային խնամակալ նշանակված անձի)» բառերը փոխարինել «կամ խնամակալի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ի կատարումն ՀՀ Կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 40 որոշման N1 հավելվածի 135-րդ կետի` մշակվել է ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` նախագիծ):
Ներկայացվող նախագծով առաջարկվում է լուծել պետական նպաստների նշանակման եւ վճարման իրավակիրառական պրակտիկայում առաջացած որոշակի խնդիրներ, հստակեցնել գործող մեխանիզմները եւ մեծացնել ընտանեկան նպաստի հասցեականությունը:
1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.
ա. պետական նպաստների նպատակների մեջ սահմանված է, որ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը տրվում է աշխատավարձի մասնակի հատուցման նպատակով, որն ըստ էության կորցրած եկամուտի մասնակի հատուցում է,
բ. պետական նպաստների տեսակներից մեկի` ընտանեկան նպաստի հետ հարաբերությունները կարգավորող գլխի վերնագրում ներառված է նաեւ «միանվագ դրամական օգնություն» բառակապակցությունը, որը բացակայում է օրենքի 5-րդ հոդվածի ա) կետով սահմանված պետական նպաստի ընտանեկան նպաստ տեսակի անվանման մեջ,
գ. նույն գլխում սահմանվում են ընտանեկան նպաստի իրավունքի ճանաչման պահանջները, սակայն հստակ չի նշված ընտանիքի` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում պարտադիր հաշվառված լինելու հանգամանքը.
դ. ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքներին տրամադրվող միանվագ դրամական օգնության իրավունքի ճանաչման եւ նշանակման հետ կապված իրավակիրառական պրակտիկայում առաջանում են խնդիրներ ընտանեկան նպաստի իրավունքի եւ դիմելու ժամկետների հետ կապված,
մասնավորապես` դիմելու ժամկետը 6 ամիս է համապատասխան հանգամանքի առաջացումից հետո, իսկ ընտանեկան նպաստի իրավունքը, երբեմն այդ 6 ամիսների ընթացքում փոփոխվում է, որի պատճառով միանվագ դրամական օգնության իրավունքի ճանաչման հետ կապված առաջանում են թյուրըմբռնումներ.
ե. երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի տարբերակումը պայմանավորված է ընտանիքի խնամքին առկա երեխաների թվով, այդ նպաստի համար դիմելու ժամկետ սահմանված է 12 ամիս, որի ընթացքում լինում են դեպքեր, երբ ընտանիքում փոխվում է երեխաների թիվը (երեխայի մահ, չափահաս զավակի ամուսնություն եւ այլն), որը նպաստի չափի որոշման հարցում տարընթերցումների տեղիք է տալիս.
զ. մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքի ճանաչման ժամանակ 2009 թվականին խնդիրներ են առաջացել
- համատեղության կարգով մեկից ավելի գործատուի մոտ աշխատելու դեպքում.
- նույն անձի զուգահեռաբար մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի եւ ծննդաբերության արձակուրդում գտնվելու դեպքում` մինչեւ երկու տարեկան կրտսեր հաջորդ երեխայի համար նպաստի նշանակման սկիզբը որոշելիս,
- աշխատանքային օրենսգրքով նախատեսվում է, որ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ կարող է գնալ նաեւ այդ երեխայի տատը, պապը կամ այլ հարազատ, սակայն օրենքը չի նախատեսում նման դեպքերում խնամքի նպաստի նշանկման հարցերի կարգավորման որեւէ դրույթ.
է. ավելի վճարված գումարի հաշվարկման դեպքում սահմանված «մեկ տարի» ժամկետը կիրառելիության տեսանկյունից խնդիրներ է առաջացնում` 12 ամիս, թե օրացուցային տարի:
ը. «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածով սահմանված է, որ փրկարար կին ծառայողին` մինչեւ նրա երեխայի երկու տարեկանը լրանալը, աշխատելու պարագայում վճարվում է իրեն հասանելիք խնամքի նպաստը` դրա կեսի չափով, որը հակասում է Պետական նպաստների մասին ՀՀ օրենքին:
1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) մի շարք հոդվածներում.
ա. նախագծով հստակեցվում է մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման նպատակը` որպես խնամքի արձակուրդում գտնվող անձի` այդ պատճառով կորցրած եկամուտի, մասնակի հատուցում,
բ. նախագծով առաջարկվում է օրենքի 5-րդ հոդվածի ա) կետը համապատասխանեցնել ընտանեկան նպաստի նշանակման հետ կապված հարաբերությունները կարգավորող գլխի վերնագրի եւ դրա բովանդակության (օրենքի 11-րդ հոդվածից 18-րդ հոդվածները ներառյալ) հետ,
գ. նախագծով առաջարկվում է օրենքի 9-րդ հոդվածում ներառել ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հասկացությունը եւ դրանում ընտանիքի պարտադիր հաշվառված լինելու հանգամանքը.
դ. նախագծով առաջարկվում է օրենքի 12-րդ հոդվածից 18-րդ հոդվածներում կատարել լրացումներ սահմանելով, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքներին տրամադրվող միանվագ դրամական օգնության իրավունքի ճանաչման (երեխայի ծննդյան, ընտանիքի անդամի մահվան, երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքերում) ընտանեկան նպաստի իրավունքը պետք է դիտարկվի տվյալ ընտանիքի դիմելու ամսվա դրությամբ.
ե. նախագծով առաջարկվում է երեխայի առաջին դասարան ընդունվելու կապակցությամբ տրվող միանվագ դրամական օգնության համար դիմելու ժամկետը (օրենքի 15-րդ հոդված)` տեղափոխել օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներ` պայմանավորված դպրոցի աշխատակազմի արձակուրդով եւ դիմող ընտանիքի համար անհրաժեշտ փաստաթղթեր ձեռք բերելու դժվարությունները վերացնելու անհրաժեշտությամբ.
զ. նախագծով հստակեցվում է ընտանեկան նպաստի վճարման դադարեցման դեպքերը, առաջարկվում է օրենքի 19-րդ հոդվածի «դ)» կետը առանձնացնել երկու ինքուրույն կետերի` «դ)» եւ «դ1)» կետեր.
է. նախագծով հստակ ժամկետ է սահմանվում երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքի ճանաչման դեպքում ծնողի խնամքին գտնվող երեխաների թվի որոշման համար (օրենքի 22-րդ հոդված)` երեխայի ծննդյան օրը.
ը. նախագծով սահմանվում է, որ խնամքի նպաստի իրավունքի ճանաչման համար համատեղության կարգով մեկից ավելի գործատուի մոտ աշխատելու դեպքում, անհրաժեշտ համապատասխան փաստաթղթերը պետք է ներկայացվի ծնողի հիմնական աշխատավայրի գործատուից (օրենքի 23-րդ եւ 24-րդ հոդվածներ).
թ. նախագծով առաջարկվում է խնամքի նպաստի իրավունք ունեցող անձի կողմից տարիքով ավելի փոքր` երկրորդ երեխայի համար ծննդաբերության արձակուրդում գտնվող ծնողին` երկրորդ երեխայի համար խնամքի նպաստը նշանակել ծննդաբերության արձակուրդի ավարտից հետո (օրենքի 23-րդ եւ 24-րդ հոդվածներ).
ժ. նախագծով առաջարկվում է ավել վճարված գումարի հաշվարկման դեպքում սահմանել հայտնաբերման պահին նախորդող հստակ ժամանակահատված` «12 ամիս» (օրենքի 25-րդ հոդված).
ժա. փաթեթով ներկայացվում է ««Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
2.Կարգավորման առարկան
Նշված նախագծի ընդունումով կհստակեցվեն պետական նպաստների նշանակման եւ վճարման հետ կապված հարաբերությունները:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նշված նախագծի ընդունումը կբերի պետական նպաստի իրավունքի իրացման արդյունավետության բարձրացմանը: