Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-833-19.02.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ՀՕ-491–Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7-րդ կետով «7) ստեղծագործական արվեստանոցները»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Հայաստանի նկարիչների միության նախագահի տրամադրած տեղեկանքների համաձայն ներկայումս Երեւանում կա այդ միության անդամների 106 ստեղծագործական արվեստանոց, իսկ մարզերում դրանց թիվը տատանվում է  10-20-ի սահմաններում: Ըստ վերոհիշյալ տեղեկանքի այդ ստեղծագործական արվեստանոցներից գանձվող գույքահարկի ողջ գումարը տարեկան կտրվածքով կազմում է, 5.430.439 (հինգ միլիոն չորս հարյուր երեսուն հազար չորս հարյուր երեսունինը) դրամ, իսկ բնակարանային այն կկազմեր 1.186.080 (մեկ միլիոն հարյուր ութսունվեց հազար ութսուն) դրամ: Ցավոք, Հայաստանում ստեղծագործական արվեստանոցները դիտվում են նույն կարգավիճակում, ինչպես ռեստորանները, խաղատները, խանութները եւ այլն:

Սույն օրենսդրական նախաձեռնության  ընդունումը պայմանավորված է  ստեղծագործողներին պետականորեն աջակցելու  անհրաժեշտությամբ: