Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-8311-18.02.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգրքի 206.3 հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերից հանել «206.3» թվերը:

Հոդված 3.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատական ակտը չկատարելու համար պատասխանատվություն պետք է նախատեսվի բոլոր քաղաքացիների համար, մինչդեռ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում միայն պաշտոնատար անձանց համար: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ պաշտոնատար անձի կողմից դատական ակտը չկատարելը հանդիսանում է պաշտոնեական դիրքի չարաշահում, որը առավել խիստ պատասխանատվություն է նախատեսում, մինչդեռ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով նախատեսված սանկցիան ըստ էության չի համապատասխանում կատարված արարքի հասարակական վտանգավորության աստիճանին:

Օրենքի նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է մի շարք երկրների փորձը (Էստոնիա, Լիտվա, Լատվիա, Բուլղարիա, Հունգարիա, Գերմանիա, Ռումինիա, Ռուսաստան, Ուկրաինա, Մոլդավիա, Ղազախստան), որոնք քրեական պատասխանատվություն են սահմանում բոլոր քաղաքացիների համար:

Որոշ երկրներ (Մոլդավիա, Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան) քրեական պատասխանատվություն են նախատեսում ինչպես քաղաքացիների, այնպես էլ պաշտոնատար անձանց համար:

Այդ առումով առավել ընդունելի ենք համարում եվրոպական երկրների փորձը, որոնք չեն տարանջատում քաղաքացիներին եւ պաշտոնատար անձանց, հաշվի առնելով արարքի հասարակական վտանգավորության աստիճանը:

Ներկայացված օրենքի նախագծի կապակցությամբ անհրաժեշտ է նաեւ ուժը կորցրած ճանաչել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 206.3-րդ հոդվածը: