Հոդված 1. «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության (2002 թվականի փետրվարի 20-ի, ՀՕ-308) օրենքի (այսուհետ` օրենք) 54-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ մասով «5. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու հարցերը առանց քվեարկության ընդգրկվում են հերթական նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում եւ քննարկվում են արտահերթ: Ազգային Ժողովի նախագահը միջազգային պայմանագրերը ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում դրանք ուղարկում է համապատասխան գլխադասային հանձնաժողով, որը միջազգային պայմանագրերի վերաբերյալ իր եզրակացությունն Ազգային Ժողովի նախագահին է ներկայացնում հերթական նստաշրջանի առաջիկա չորսօրյա նիստերից առնվազն 2 ժամ առաջ: Անկախ համապատասխան գլխադասային հանձնաժողովի եզրակացությունից միջազգային պայմանագիրը չորսօրյա նիստերում քննարկվում է արտահերթ»:
Հոդված 2. Օրենքի 93-րդ հոդվածի`
1) 1-ին մասում «վավերացմանն է ներկայացվում» բառերը փոխարինել «վավերացմանը, կասեցմանը կամ չեղյալ հայտարարելուն է ներկայացվում» բառերով,
2) 3-րդ մասի առաջին նախադասության «Եթե վավերացման ներկայացված» բառերը փոխարինել «Եթե վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին» բառերով,
3) 3-րդ մասի երկրորդ նախադասության «Եթե վավերացման ներկայացված» բառերը փոխարինել «Եթե վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին» բառերով,
4) 4-րդ մասի առաջին նախադասության «կասեցման մասին որոշման նախագիծը քննարկվում է» բառերը փոխարինել «կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին հարցերը քննարկվում են» բառերով,
5) 7-րդ մասի «պայմանագիրը վավերացնելու մասին եւ» բառերը փոխարինել «պայմանագիրը վավերացնելու, կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու մասին եւ» բառերով,
6) 8-րդ մասը հանել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԻ
Օրինագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու ընթացակարգը հստակ կանոնակարգելու անհրաժեշտությամբ: