Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-835-22.02.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության (2002 թվականի փետրվարի 20-ի, ՀՕ-308) օրենքի (այսուհետ` օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի ժա) կետի վերջում լրացնել «Շրջանառության մեջ դրվող օրենքների նախագծերը եւ դրանց քննարկման ժամանակացույցերը միաժամանակ ուղարկվում են ՀՀ Հանրային Խորհրդի նախագահին» բառերով:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել «ժամանակավոր հանձնաժողովի կազմում Հանրային Խորհրդի նախագահի ներկայացմամբ, խորհրդակցական ձայնի իրավունքով ընդգրկվում է նաեւ Հանրային Խորհրդի ներկայացուցիչը» բառերով:

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի`

1) 8-րդ մասի գ) կետը լրացնել «Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագիծը  եւ քննարկման ենթակա օրինագծերը առնվազն 3 օր առաջ էլեկտրոնային փոստով ուղարկվում է Հանրային Խորհրդի նախագահին» բառերով,

2) 8-րդ մասի ը) կետը լրացնել «եւ Հանրային Խորհրդի ներկայացուցչին» բառերով:

Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածի`

1)  2-րդ մասի 4-րդ տողում  «ներկայացուցիչ» բառից հետո լրացնել «Հանրային Խորհրդի նախագահը (ներկայացուցիչը)» բառերով,

2) 5-րդ մասում «պատգամավորները» բառից հետո լրացնել «Հանրային Խորհրդի ներկայացուցիչը» բառերով:

Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր դ) կետով «դ) Հանրային Խորհրդի ներկայացուցչի հարակից ելույթը»:

Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել «Լսումների օրակարգի նախագիծը եւ համապատասխան նյութերը առնվազն 3 օր առաջ էլեկտրոնային փոստով ուղարկվում է Հանրային Խորհրդի նախագահին» բառերով:

Հոդված 7. Օրենքի 43-րդ հոդվածի

1) 7-րդ մասի «Վերահսկիչ պալատի նախագահը» բառերից հետո լրացնել  «Հանրային Խորհրդի նախագահը (ներկայացուցիչը)» բառերով,

2) 9-րդ մասի «Վերահսկիչ պալատի նախագահի» բառերից հետո լրացնել  «Հանրային Խորհրդի նախագահի (ներկայացուցիչի)» բառերով:

Հոդված 8. Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  նոր դ) կետով «դ) Հանրային Խորհուրդ»:

Հոդված 9. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր դ) կետով «դ) Հանրային Խորհուրդ»:

Հոդված 10. Օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել «եւ Հանրային Խորհրդի եզրակացություններով» բառերով:

Հոդված 11. Օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  դ1 կետով «դ1 Հանրային Խորհրդի ներկայացուցչի հարակից ելույթը»:

Հոդված 12. Օրենքի 79-րդ հոդվածի 3-րդ մասի  «եւ Վերահսկիչ պալատ» բառերը փոխարինել «Վերահսկիչ պալատ եւ Հանրային Խորհուրդ» բառերով:

Հոդված 13. Օրենքի 80-րդ հոդվածի 3-րդ մասի «եւ մշտական հանձնաժողովներն» բառերը փոխարինել «մշտական հանձնաժողովները եւ Հանրային Խորհուրդն» բառերով:

Հոդված 14. Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետը լրացնել «Այդ ընթացքում նիստը նախագահողի առաջարկությամբ ելույթի հանարավորություն է տրվում նաեւ Հանրային Խորհրդի ներկայացուցչին» բառերով:

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԻ

Օրինագծի ընդունումը պայմանավորված է Ազգային Ժողովի եւ Հանրային Խորհրդի համագործակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ: