Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհեր՝ Օրենք) 7-րդ հոդվածի «թ» կետում «ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքի ծագման տեղանունների» բառերը փոխարինել «ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի» բառերով։
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածում՝
1) վերնագրում եւ նախաբանում «ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների» բառերը փոխարինել «ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի» բառերով։
2) 1-ին կետում՝
ա. «ե» ենթակետում «հինգ էջից» բառերը փոխարինել «քսանհինգ էջից» բառերով.
բ. «ժդ» եւ «ժզ» ենթակետերում «արտոնագրի զիջման» բառերը փոխարինել «արտոնագրատիրոջ իրավուքների զիջման» բառերով :
3) 2-րդ կետում՝
ա. «ե» ենթակետում «հինգ էջից» բառերը փոխարինել «քսանհինգ էջից» բառերով.
բ. «ժ» եւ «ժբ» ենթակետերում «արտոնագրի զիջման» բառերը փոխարինել «արտոնագրատիրոջ իրավուքների զիջման» բառերով:
4) 3-րդ կետում՝
ա. «ը» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների զիջման գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արդյունաբերական նմուշի համար) | 38» |
բ. «թ» ենթակետում «արտոնագրի» բառը փոխարինել «վկայագրի» բառով:
5) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«4. ապրանքային նշանների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով՝
ա) ապրանքային նշանի գրանցման հայտ ներկայացնելու համար |
30 |
բ) ապրանքային նշանի փորձաքննություն անցկացնելու համար |
40 |
մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար` լրացուցիչ |
15 |
գ) առաջնության իրավունքից օգտվելու համար |
10 |
դ) ապրանքային նշանի հայտի զատման համար |
15 |
ե) պետական լիազոր մարմնում որեւէ գործընթացի իրականացման ժամկետի բացթողման հետեւանքով կորցրած իրավունքի վերականգնման մասին դիմում ներկայացնելու համար |
20 |
զ) իրավունքների վերականգնման մասին որոշման դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար |
50 |
է) ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման մասին կրկնական փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար |
50 |
ը) բաց թողած ժամկետի վերականգնման համար |
30 |
թ) պետական լիազոր մարմնում որեւէ գործընթացի գործողություն կատարելու համար նախատեսված ժամկետի երկարաձգման համար |
10 |
ժ) ապրանքային նշանի հայտում փոփոխություն կատարելու համար |
10 |
ժա) ապրանքային նշանի գրանցման համար |
50 |
ժբ) ապրանքային նշանի վկայագրի կրկնակ տալու համար |
30 |
ժգ) ապրանքային նշանների պետական գրանցամատյանում ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցումը գրանցելու համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր ապրանքային նշանի համար) |
60 |
ժդ) ապրանքային նշանների պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար |
20 |
ժե) հայտարկված ապրանքային նշանի գրանցման դեմ առարկություն ներկայացնելու համար |
10 |
ժզ) կոլեկտիվ նշանի եւ հավաստագրային նշանի գրանցման համար (յուրաքանչյուրի) |
90 |
ժէ) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու համար |
250 |
ժը) ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու համար |
120 |
մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար ` լրացուցիչ |
10 |
ժթ) ապրանքային նշանների պետական գրանցամատյանում ապրանքային նշանի լիցենզիայի (ենթալիցենզիայի) գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր ապրանքային նշանի համար) |
60 |
ի) գրանցված լիցենզիայի (ենթալիցենզիայի) պայմանների փոփոխությունների կամ լիցենզիայի չեղյալ հայտարարումը գրանցելու համար |
25 |
իա) ապրանքային նշանի գրանցումը զատելու համար |
40 |
իբ) ապրանքային նշանի միջազգային գրանցման կամ տարածքային ընդարձակման հայտ ներկայացնելու համար |
50 |
իգ) ապրանքային նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայանագրի արձանագրության 8(7)(a) հոդվածի համաձայն յուրաքանչյուր միջազգային գրանցման նկատմամբ ՀայաստանիՀանրապետությունը 3ter
հոդվածին համապատասխան նշելու համար՝ |
|
մեկ դասի ապրանքների համար՝ |
100 |
մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար՝ |
10 |
այդպիսի միջազգային գրանցումը երկարաձգելու համար՝ |
|
մեկ դասի ապրանքների համար՝ |
100 |
մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար՝ |
10 |
իդ) ապրանքային նշանների պետական գրանցամատյանում եւ ապրանքային նշանների հայտերի ընթացիկ հիմնապաշարում որոնում անցկացնելու համար՝ |
|
ապրանքների եւ ծառայությունների միջազգային դասակարգման համապատասխան յուրաքանչյուր դասով ներկայացված բառային կամ պատկերային նշանին նույնական կամ նման ապրանքային նշանների |
20 |
ապրանքների եւ ծառայությունների միջազգային դասակարգման համապատասխան յուրաքանչյուր դասով ներկայացված համակցված նշանին նույնական կամ նման ապրանքային նշանների |
40 |
մեկ սեփականատիրոջը եւ(կամ) հայտատուին պատկանող ապրանքային նշանների | 60: |
6) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«5. աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների եւ երաշխավորված ավանդական արտադրանքների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով՝ | |
ա) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտ ներկայացնելու համար |
30 |
բ) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի հայտ ներկայացնելու համար |
30 |
գ) աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի փորձաքննություն անցկացնելու համար |
40 |
դ) աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտերի վերաբերյալ կայացված ցանկացած որոշման դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար |
50 |
ե) աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման դեմ առարկություն ներկայացնելու համար |
10 |
զ) աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտը հետ կանչելու համար |
10 |
է) աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտի փաստաթղթերում փոփոխություն, լրացում կամ ճշգրտում կատարել համար |
10 |
ը) փորձաքննության ընթացքում պետական լիազոր մարմնի հարցմանը համապատասխան լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետի երկարաձգման համար |
10 |
թ) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիր տալու համար |
50 |
ժ) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի կրկնակ տալու համար |
30 |
ժա) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի ժամկետը երկարաձգելու համար | 100:»։ |
7) 8-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժ» եւ «ժա» ենթակետերով ՝
«ժ» ֆրանչայզինգի գրանցման համար (արդյունաբերական սեփականության յուրաքանչյուր օբյեկտի համար) |
60» |
«ժա» գրանցված ֆրանչայզինգի պայմանների փոփոխությունը գրանցելու համար (արդյունաբերական սեփականության յուրաքանչյուր օբյեկտի համար) | 30:»: |
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածում՝
1) վերնագրում «ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների» բառերը փոխարինել «ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի» բառերով.
2) 3-րդ մասի շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Ֆիզիկական անձինք, մինչեւ 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք գյուտի, oգտակար մոդելի արտոնագիր uտանալու եւ այն գործողության մեջ պահելու հետ կապված, արդյունաբերական նմուշի գրանցման եւ դրա նկատմամբ իրավունքները գործողության մեջ պահելու հետ կապված` uույն oրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ա»-«գ», «թ», «ժա»-«ժդ», «ժէ»-«իա» ենթակետերով, 2-րդ կետի «ա»-«դ», «է»-«ժ», «ժբ» -«ժէ» ենթակետերով, 3-րդ կետի «ա»-«դ», «զ»-«ը», «ժ»-«ժե» ենթակետերով նախատեuված պետական տուրքերը, ինչպեu նաեւ ապրանքային նշանների (բացառությամբ կոլեկտիվ եւ հավաստագրային ապրանքային նշանների) գրանցման եւ վկայական uտանալու հետ կապված` uույն oրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետի «ա»-«ժդ» ենթակետերով uահմանված պետական տուրքերը վճարում են 75 տոկոu զեղչով, իuկ 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք` 50 տոկոu զեղչով:»:
Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածում՝
1) վերնագրում «ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման
տեղանունների» բառերը փոխարինել «ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների եւ երաշխավորված ավանդական արտադրանքի» բառերով.
2) 3-րդ մասում «ապրանքային եւ սպասարկման նշանների գրանցման եւ վկայական տալու համար, ապրանքի ծագման տեղանվան գրանցման եւ (կամ) օգտագործման իրավունքի վկայական» բառերը փոխարինել «ապրանքային նշանների գրանցման եւ վկայագիր տալու, աշխարհագրական նշումների եւ ծագման տեղանունների գրանցման եւ (կամ) օգտագործման վկայագիր տալու, երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման» բառերով.
3) 4-րդ մասում «Արդյունաբերական սեփականության օբյեկտների» բառերը փոխարինել «Գյուտի, օգտակար մոդելի» բառերով.
4) 5-րդ մասում «եւ» ենթակետերով» բառերը փոխարինել «ե» ենթակետերով» բառերով.
5) 8-րդ մասում «Նշանի գրանցման գործողության, ինչպես նաեւ ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի» բառերը փոխարինել «Ապրանքային նշանի գրանցման գործողության, ինչպես նաեւ աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի» բառերով։
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: