Հոդված 1. «Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի ապրիլի 7-ի ՀO-79-Ն օրենքի 2-րդ հոդվածի «2009» թիվը փոխարինել «2010» թվով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՆԱՎՈՐՈՒՄ
«Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության մասին
Սույն օրենքի ընդունման կարեւորությունն ու հրատապությունը պայմանավորված է «Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնությունների ժամկետի երկարաձգման անհրաժեշտությամբ:
«Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո բազմաթիվ հարկատուներ օգտվել են տրամադրված հարկային արտոնություններից, ինչն էլ որոշակիորեն նպաստել է վերջիններիս սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:
Միաժամանակ բազմաթիվ քաղաքացիներ, ինչպես նաեւ համայնքների ղեկավարներ դիմել են Հայաստանի Հանրապետական կուսակցությանը` բարձրացնելով հիշյալ արտոնություններից օգտվելու ժամկետը մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 31-ը երկարացնելու հարցը: Խնդիրը կայանում է նրանում, որ հարկատուների մի մասը տարբեր օբյեկտիվ հանգաանքներով պայմանավորված չեն կարողացել օգտվել տրամադրված հարկային արտոնություններից, որն էլ սույն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու պատճառ է հանդիսացել:
Կարծում ենք նման քայլը` էականորեն կթեթեւացնի այդ արտոնությունից մինչեւ այժմ չօգտված հարկատուների վիճակը, հնարավորություն տալով իրենց ունեցած միջոցներն ուղղել գյուղատնտեսական նշանակութության հողերի մշակման աշխատանքներին: