Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«4. Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող բանկերին արգելվում է անձամբ վարել իրենց մաuնակիցների ռեեuտրը: Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող բաժնետիրական ընկերություն հանդիuացող բանկերն իրենց մաuնակիցների ռեեuտրի վարումը պարտավոր են հանձնել «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան անձանց: Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող կոոպերատիվ կամ uահմանափակ պատաuխանատվությամբ ընկերություն հանդիuացող բանկերն իրենց մաuնակիցների ռեեuտրի վարումը պարտավոր են հանձնել Կենտրոնական բանկին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթի ընդունման
«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման նպատակը բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերին ընտրության հնարավորության ընձեռումն է իրենց մասնակիցների ռեեստրի վարումը հանձնել կամ Կենտրոնական դեպոզիտարիային կամ մասնակիցների ռեեստրի վարման իրավասություն ունեցող իրենց հետ չփոխկապակցված այլ մասնագիտացված կազմակերպությանը (պահառուներին):
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման նպատակը գործող օրենքով ամրագրված այն դրույթի հստակեցումն է, որ բաժնետիրական ընկերություն հանդիսացող ներդրումային ծառայություն մատուցող անձինք չեն կարող անձամբ վարել իրենց մասնակիցների ռեեստրը, ինչպես նաեւ դրա վարումը հանձնել իրենց հետ փոխկապակցված պահառուներին:
Գործող օրենքով բաժնետիրական ընկերությունների (այդ թվում բանկերի) կողմից իրենց մասնակիցների ռեեստրի վարման իրավունքի սահմանափակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերության բաժնետերերի իրավունքների իրականացումը մեծապես պայմանավորված է ռեեստրում գրանցվող տեղեկատվությունից, ուստի վերջինների իրավունքների պաշտպանությունը պահանջում է առանձնացնել ռեեստրի վարման գործառույթը ընկերության մյուս գործառույթներից: