Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասում «Բաժնետիրական ընկերություններն իրենց թողարկած բաժնետոմuերի uեփականատերերի ռեեuտրի վարումը պարտավոր են հանձնել» բառերը փոխարինել «Ընկերություններին արգելվում է անձամբ վարել իրենց թողարկած բաժնետոմuերի uեփականատերերի ռեեuտրը, եւ դրանց ռեեuտրի վարումը նրանց կողմից պետք է հանձնվի «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով իրենց հետ փոխկապակցված անձ չհամարվող» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթի ընդունման
«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման նպատակը բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերին ընտրության հնարավորության ընձեռումն է իրենց մասնակիցների ռեեստրի վարումը հանձնել կամ Կենտրոնական դեպոզիտարիային կամ մասնակիցների ռեեստրի վարման իրավասություն ունեցող իրենց հետ չփոխկապակցված այլ մասնագիտացված կազմակերպությանը (պահառուներին):
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման նպատակը գործող օրենքով ամրագրված այն դրույթի հստակեցումն է, որ բաժնետիրական ընկերություն հանդիսացող ներդրումային ծառայություն մատուցող անձինք չեն կարող անձամբ վարել իրենց մասնակիցների ռեեստրը, ինչպես նաեւ դրա վարումը հանձնել իրենց հետ փոխկապակցված պահառուներին:
Գործող օրենքով բաժնետիրական ընկերությունների (այդ թվում բանկերի) կողմից իրենց մասնակիցների ռեեստրի վարման իրավունքի սահմանափակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերության բաժնետերերի իրավունքների իրականացումը մեծապես պայմանավորված է ռեեստրում գրանցվող տեղեկատվությունից, ուստի վերջինների իրավունքների պաշտպանությունը պահանջում է առանձնացնել ռեեստրի վարման գործառույթը ընկերության մյուս գործառույթներից: