Armenian ARMSCII Armenian
Կ-8361-23.02.2010-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի «Բաժնետիրական ընկերություններն իրենց թողարկած բաժնետոմuերի uեփականատերերի ռեեuտրի վարումը պարտավոր են հանձնել» բառերը փոխարինել «Ընկերություններին արգելվում է անձամբ վարել իրենց թողարկած բաժնետոմuերի uեփականատերերի ռեեuտրը, եւ դրանց ռեեuտրի վարումը նրանց կողմից պետք է հանձնվի «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով իրենց հետ փոխկապակցված անձ չհամարվող» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: