ՀՈԴՎԱԾ 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-236, 22 հուլիսի 1998թ.) 41-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր բովանդակությամբ հետեւյալ խմբագրությամբ`
«2. Բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման գոտիականության հետ կապված ուղղիչ գործակիցներն են`
Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում | 0.5 | |
Շիրակի մարզում | 0.6 | |
Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու մարզերում | 0.7 | |
Սյունիքի մարզում | 0.8 | |
Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում | 0.9 | |
Երեւան քաղաքում` | 1.0 |
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հուլիսի 1-ից:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու նպատակն է ՀՀ օրենսդրությամբ սահմանված` բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնողների հաստատագրված վճարների հաշվարկման գոտիականության հետ կապված ուղղիչ գործակիցների նվազեցումը, որը թույլ կտա սոցիալական այդ հատվածին որոշ չափով զերծ պահել ճգնաժամի ուղղակի ազդեցությունից, որը պայմանավորված է բեռնափոխադրումների ծավալների անկմամբ: Առաջարկվող մոտեցումը հնարավորություն է տալիս չխուսափել հարկային դաշտից, ինչպես նաեւ նպաստում է կենսաթոշակային պարտադիր վճարումների կատարմանը: Օրինագիծը համահունչ է նաեւ սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման վերաբերյալ պետական քաղաքականությանը: