Հոդված 1. Գազի սակագնի բարձրացման դեպքում` կենսաթոշակառուների, ընտանեկան նպաստ ստացողների, հաշմանդամների, սոցիալական հատուկ արտոնություններ եւ սոցիալական պաշտպանության այլ օժանդակության ենթակա անձանց կողմից տվյալ ծառայության համար վճարման ենթակա գումարի այն մասը, որը պայմանավորված է գազի սակագնի բարձրացմամբ, փոխհատուցվում է պետության կողմից:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՆԱՊԱՀՈՎ ԽԱՎԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԻ»
Օրինագծի ընդունումը պայմանավորված է գազի սակագնի բարձրացման դեպքում բնակչության սոցիալապես անապահով խավերին պետական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ: Կառավարության համաձայնության դեպքում միանգամայն ընդունելի է նաեւ օրինագիծը 2010 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտնելու դրույթը: