Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-843-11.03.2010-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀO-186) 7-րդ հոդվածի «ժբ» կետում «օրենքի» բառից հետո լրացնել «14.2, 16,» թվերը:

Հոդված 3. Օրենքը լրացնել 14.2 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ`

«Հոդված 14.2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) կողմից տրվող տեղեկությունների համար գանձվող պետական տուրքը

1. Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող, կարգավորվող կամ վերահսկվող սուբյեկտների կամ այդ անձանց ղեկավարների կամ աշխատակիցների վերաբերյալ տեղեկության տրամադրման համար գանձվում է պետական տուրք  բազային տուրքի 3-ապատիկի չափով:»:

Հոդված  4. Օրենքի 16-րդ հոդվածում`

1) 5-8-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«5. բանկերը, վարկային կազմակերպությունները, կարգավորվող շուկայի օպերատորները, կենտրոնական դեպոզիտարիան, ներդրումային ընկերությունները, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունները, կենսաթոշակային հիմնադրամները (այսուհետ` ֆինանսական կազմակերպություններ)  Կենտրոնական բանկի կողմից  գրանցելու համար` բազային տուրքի 500-ապատիկի չափով

5.1 արժեթղթավորման հիմնադրամները  Կենտրոնական բանկի կողմից  գրանցելու համար` բազային տուրքի չափով

6. օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղերը Կենտրոնական բանկի կողմից գրանցելու (հաշվառելու) համար`   բազային տուրքի 500-ապատիկի չափով

7. ֆինանսական կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղերը եւ ներկայացուցչությունները, օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող ներկայացուցչությունները Կենտրոնական բանկի կողմից գրանցելու (հաշվառելու)   համար` բազային տուրքի 200-ապատիկի չափով

8. ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների ստեղծմանը Կենտրոնական բանկի կողմից համաձայնություն (կամ նախնական համաձայնություն) տալու կամ այդպիսի մասնաճյուղերը եւ ներկայացուցչությունները Կենտրոնական բանկի կողմից գրանցելու (հաշվառելու) համար` բազային տուրքի 100-ապատիկի չափով»:

2) 8-րդ կետից հետո լրացնել 8.1-8.24 կետեր հետեւյալ բովանդակությամբ`

«8.1 ապահովագրական բրոքերային կազմակերպության, ապահովագրական գործակալի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղեր եւ ներկայացուցչություններ բացելու թույլտվության համար` բազային տուրքի 100-ապատիկի չափով

8.2 Կենտրոնական բանկի կողմից ֆինանսական կազմակերպությունների կամ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող կամ վերահսկվող այլ կազմակերպությունների ղեկավարների կամ այլ աշխատակիցների գրանցման համար` բազային տուրքի 20- ապատիկի չափով

8.3 ֆինանսական կազմակերպությունների կամ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող կամ վերահսկվող այլ կազմակերպությունների դիմումների համաձայն այդ կազմակերպությունների ղեկավարներին Կենտրոնական բանկի կողմից գրանցումից հանելու համար`  բազային տուրքի 2- ապատիկի չափով

8.4 Կենտրոնական բանկի կողմից օրենքների կամ դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի համաձայն ֆինանսական կազմակերպությունների կամ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող կամ վերահսկվող այլ կազմակերպությունների փոփոխությունների գրանցման համար, բացառությամբ սույն օրենքով նախատեսված այլ դեպքերի` բազային տուրքի 5-ապատիկի չափով

8.5 ֆինանսական կազմակերպության կամ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող կամ վերահսկվող այլ կազմակերպությունների դիմումների համաձայն Կենտրոնական բանկի կողմից մասնաճյուղերի կամ ներկայացուցչությունների գործունեության դադարեցման կամ ժամանակավոր դադարեցման համար` բազային տուրքի 20-ապատիկի չափով

8.6 Կենտրոնական բանկի կողմից ֆինանսական կազմակերպությունների կամ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող կամ կարգավորվող կազմակերպությունների կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) ուղղակի նշանակալից կամ այլ մասնակցության ձեռքբերմանը նախնական համաձայնություն տալու համար` բազային տուրքի 100-ապատիկի չափով.

8.7 ֆինանսական կազմակերպությունների կամ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող կամ կարգավորվող կազմակերպությունների կողմից այլ անձանց  կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) մասնակցության ձեռքբերմանը նախնական համաձայնություն տալու համար` բազային տուրքի 50-ապատիկի չափով.

8.8 Կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստանալու նախնական հավանություն տալու համար`  բազային տուրքի 500-ապատիկի չափով

8.9 ֆինանսական կազմակերպություններին կամ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող կամ կարգավորվող այլ կազմակերպություններին օրենքով ուղղակիորեն չնախատեսված գործունեություն կամ գործառնություններ իրականացնելու կամ միջազգային պրակտիկայում ընդունված գործառնություններ իրականացնելու համար Կենտրոնական բանկի թույլտվության (համաձայնության) համար`  բազային տուրքի 10-ապատիկի չափով.

8.10 Կենտրոնական բանկում վճարահաշվարկային կազմակերպությունների մասնաճյուղերի կամ ներկայացուցչությունների հաշվառման համար` բազային տուրքի 100-ապատիկի չափով.

8.11 վճարահաշվարկային կազմակերպության դիմումի համաձայն մասնաճյուղերը կամ ներկայացուցչությունները Կենտրոնական բանկի կողմից հաշվառումից հանելու համար` բազային տուրքի 5-ապատիկի չափով.

8.12 Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման եւ գործունեության կամ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգին մասնակցության թույլտվության համար`   բազային տուրքի 100-ապատիկի չափով.

8.13 ֆինանսական կազմակերպությունների գրանցման վկայականի կամ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող կամ վերահսկվող կամ այլ կազմակերպությունների Կենտրոնական բանկում գրանցման (հաշվառման) վկայականի կամ նշված կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների գրանցման (հաշվառման) վկայականի կամ Կենտրոնական բանկի կողմից այլ անձանց գրանցման (հաշվառման) վկայականի փոխարեն նորը կամ կրկնօրինակը տալու համար`  բազային տուրքի 5-ապատիկի չափով.

8.14 Կենտրոնական բանկի կողմից ֆինանսական կազմակերպությունների միացման պայմանագրերը հաստատելու եւ գրանցելու կամ այդ պայմանագրերին նախնական համաձայնություն տալու համար`  բազային տուրքի 100-ապատիկի չափով.

8.15 Կենտրոնական բանկի կողմից բանկի կամ վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխմանը համաձայնություն տալու համար` բազային տուրքի 100-ապատիկի չափով.

8.16 Կենտրոնական բանկի կողմից վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխմանը համաձայնություն տալու համար` բազային տուրքի 100-ապատիկի չափով.

8.17 ապահովագրական գործակալին Կենտրոնական բանկի ապահովագրական գործակալների ռեգիuտրում հաշվառման կամ հաշվառումից հանելու համար` բազային տուրքի 10-ապատիկի չափով.

8.18 ապահովագրական ընկերության գործառույթների պատվիրակման համար Կենտրոնական բանկի թույլտվության համար`   բազային տուրքի 20-ապատիկի չափով.

8.19 գրավատան վարկավորման պայմաններին, այդ թվում դրանց փոփոխություններին եւ լրացումներին, Կենտրոնական բանկի կողմից համաձայնություն տալու համար` բազային տուրքի 20-ապատիկի չափով.

8.20 Վճարահաշվարկային համակարգի oպերատորի փոփոխմանը կամ համակարգի գործունեության կանոնակարգում փոփոխությանը Կենտրոնական բանկի կողմից համաձայնություն տալու համար` բազային տուրքի 10-ապատիկի չափով.

8.21 վճարահաշվարկային կազմակերպությունների աշխատանքի կանոնակարգի փոփոխություններին եւ լրացումներին (դրանց որոշումներին) Կենտրոնական բանկի համաձայնություն համար` բազային տուրքի 10-ապատիկի չափով.

8.22 «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի  4-րդ մասով սահմանված արժեթղթի հրապարակային առաջարկին նախնական համաձայնության համար կամ նշված օրենքով սահմանված տեղեկությունների գաղտնիությունը հարգելու համար` բազային տուրքի 5-ապատիկի չափով

8.23 Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կամ վերահսկվող կազմակերպությունների տարածքների փոփոխություններին համաձայնություն տալու համար, որոնք չեն հանգեցնում լիցենզիայի վերաձեւակերպման կամ կազմակերպության գրանցման վկայականի փոփոխության` բազային տուրքի 5-ապատիկի չափով

8.24 Կենտրոնական բանկի կողմից Կարգավորվող շուկայի կանոնների ( այդ թվում դրանց փոփոխությունների եւ լրացումների), Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնների (այդ թվում` դրանց փոփոխությունների եւ լրացումների) գրանցման համար`  բազային տուրքի 10-ապատիկի չափով»:

3) 16-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«16. Կենտրոնական բանկի կողմից ազդագրի (ծրագրային ազդագրի) կամ ազդագրի (ծրագրային ազդագրի) լրացման գրանցման համար` բազային տուրքի 50-ապատիկի չափով»:

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) 4.2 կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«4.2 ներդրումային ընկերությանը ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա, այդ թվում` լրացուցիչ լիցենզիա,  տրամադրելու համար` յուրաքանչյուր տեսակի ներդրումային ծառայության մասով`    տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով

2) 5-րդ կետի 5.8-րդ ենթակետում «վարկային» բառից հետո լրացնել «կազմակերպության» բառը.

3) 3.1-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3.1 Երեւան քաղաքում արտարժույթի առուվաճառքի համար`  տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով.

3.1.1 Երեւան քաղաքից դուրս արտարժույթի առուվաճառքի համար` տարեկան բազային տուրքի 150-ապատիկի չափով».

4) 5.2 կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«5.2 Երեւան քաղաքում գրավատների կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 6000-ապատիկի չափով.

5.2.1Երեւան քաղաքից դուրս գրավատների կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 1500-ապատիկի չափով».

5) 23-րդ կետում «տրամադրման համար» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 14.2 հոդվածի 3-րդ կետի» բառերը:

Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածում`

1. 8-րդ կետից հանել «, արժեթղթերի շուկայում մաuնագիտացված» բառերը.

2. 8-րդ կետում «հավատարմատարների» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ  8.1  կետով սահմանված դեպքերում» բառերը:

3. 8.1 կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«8.1 Կենտրոնական բանկի կողմից որակավորման քննության (ստուգման) համար, իսկ Կենտրոնական բանկի կողմից որակավորման քննության անցկացումը այլ կազմակերպությանը պատվիրակելու դեպքում` Կենտրոնական բանկի կողմից որակավորման վկայական տրամադրելու համար բազային տուրքի 10-ապատիկի չափով»:

Հոդված 7. Օրենքի 38-րդ հոդվածի վերջում լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ`

«Սույն օրենքի 16-րդ հոդվածի 5-16-րդ կետերով սահմանված գործողությունների կատարումը կամ ծառայությունների մատուցումը  մերժելու համար այդ գործողությունների կամ ծառայությունների համար գանձված պետական տուրքերը հետ չեն վերադարձվում:»:

Հոդված 8. Անցումային դրույթներ

1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող տաuներորդ oրվանից:

2. Սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքի դրույքաչափերը գործում են (այդ դրույքաչափերով պետական տուրքի վճարման համար տարվա հաշվարկը սկսվում է) յուրաքանչյուր սուբյեկտի լիցենզիայի վրա նշված լիցենզիայի տրման ամuաթվից: Այդ ամսաթվից առաջանում է սույն օրենքով սահմանված դրույքաչափերով տվյալ գործունեության տարվա տարեկան պետական տուրքի վճարման պետական տուրք վճարողի պարտականությունը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈԻՄ

«Պետական տուրքի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

«Պետական տուրքի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» (այսուհետ` Նախագիծ), «Բանկերի եւ բանկային գործունեության մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ներկայացումը պայմանավորված է հետեւյալով`

Նախագծով սահմանվել են այն ծառայությունները եւ գործողությունները, որոնք ՀՀ կենտրոնական բանկը իրականացնում կամ մատուցում է որպես պետական մարմին: Միաժամանակ, փոփոխվել են որոշ գործունեության տեսակների լիցենզավորման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը: Այդ ծառայությունների ու գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափեր սահմանելիս հաշվի են առնվել մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես`

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում գույքագրվել են այն ծառայություններն ու գործողությունները, որոնք մատուցվում կամ իրականացվում են` որպես պետական մարմին: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի տրամաբանության պահպանմամբ (նմանատիպ ծառայությունների համար այլ պետական մարմինների կողմից պետական տուրք գանձելու առումով) սահմանվել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ֆինանսական կազմակերպություններին կամ ՀՀ ԿԲ կողմից կարգավորվող այլ կազմակերպություններին մատուցվող ծառայությունների կամ իրականացվող գործողությունների իրականացման համար պետական տուրք:

2. Պետական տուրքի դրույքաչափերը նախատեսվել են` հաշվի առնելով պետության կողմից իրականացվող քաղաքականությունը: Բարձրացվել են արտարժույթի առուվաճառքի գործունեություն եւ գրավատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման համար գանձվող տարեկան պետական տուրքի դրույքաչափերը:

Դրան զուգահեռ իջեցվել են մինչ այդ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների որակավորման քննությունների համար գանձվող վճարների չափերը (ՀՀ կենտրոնական բանկի կողմից գանձվող ծառայության վճարների չափերի համեմատ)` նպատակ ունենալով  ապահովել այդ քննությունների մատչելիությունը եւ բանիմաց անձանց անարգել մուտքը ֆինանսական համակարգ:

Տարբերակվել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցվող ֆինանսական կազմակերպությունների գրանցման համար գանձվող պետական տուրքի չափերը` հաշվի առնելով կոնկրետ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ նախապայմանները:

3.  Նախագծով լուծվել են մի շարք օրենսդրական խնդիրներ: Մասնավորապես` ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների ու աշխատակիցների որակավորման քննությունների կազմակերպման եւ անցկացման համար ՀՀ կենտրոնական բանկը համապատասխան օրենքների համաձայն գանձում էր նշված քննությունների կազմակերպման եւ անցկացման համար ծառայության մատուցման վճար` ՀՀ կենտրոնական բանկի սահմանած չափով:

Բացի ՀՀ կենտրոնական բանկի կողմից գանձվող ծառայության վճարից, որակավորման քննություններին մասնակցության համար գանձվում է նաեւ պետական տուրք բազային տուրքի եռապատիկի չափով (տե՛ս «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ կետը):

Գործող պրակտիկան առաջացնում էր մի շարք իրավական խնդիրներ, մասնավորապես` ՀՀ Սահմանադրության եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն անձանց կողմից վճարվող բոլոր պարտադիր վճարների չափերը պետք է սահմանվեն օրենքով: Այդ պատճառով ՀՀ կենտրոնական բանկը 2009 թվականի հունվարի 1-ից այլեւս չի գանձում նշված քննությունների կազմակերպման եւ անցկացման համար ծառայության վճարներր:

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է գործող օրենսդրության մեջ առկա հակասությունների վերացմամբ: Մասնավորապես, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ իր տարածքից դուրս գործունեության համար վարկային կազմակերպությունը բացում է մասնաճյուղեր, որոնց ՀՀ կենտրոնական բանկը գրանցում է, իսկ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով վարկային կազմակերպության գործունեության համար սահմանված է «Վ» տառը, ինչը նշանակում է, որ նշված գործունեության տեuակով զբաղվող լիցենզավորված անձինք պարտավոր են լիցենզավորման ենթակա գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում, այլապես` նրանք պարտավոր են ստանալ նոր լիցենզիա այլ վայրում եւս գործունեություն իրականացնելու համար, ինչը հակասում է «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, որն էլ խնդիր է առաջացնում «Պետական տուրքի մասին» ՀՀ  օրենքի 19-րդ հոդվածի 25-րդ հոդվածի կիրառման առումով:

Այլ օրենքներում փոփոխությունների եւ լրացումների կատարման անհրաժեշտությունը պայմանավորված է Նախագծի ներկայացմամբ: